Սեպտեմբերի 22-ից

06/09/2007

Սեպտեմբերի 22-ից Իրանը սկսելու է գազ մատակարարել Հայաստանին: Նախօրեին այս մասին հայտարարել է Իրանի ազգային «ԳազԷքսպորտ» ընկերության մենեջմենթի գծով տնօրեն Նասթրոլա Սեիֆին: Նա «MehrNews» գործակալությանը ասել է, թե «համաձայն Հայաստանի հետ վարած վերջին բանակցությունների՝ Հայաստանը պատրաստ է գազ ներկրել»: Հայաստանի եւ Իրանի նախագահներն այս տարի հանդիսավորությամբ բացել են գազատարի առաջին հատվածը: Գազամատակարարման առաջին փուլով նախատեսվում է Իրանից տարեկան 400 միլիոն խորանարդ մետր գազ առաքել Հայաստան: Երբ ամբողջությամբ պատրաստ լինի 141 կիլոմետրանոց խողովակաշարը, գազամատակարարման ծավալները կհասնեն մինչեւ 3,2 միլիարդ խորանարդ մետրի: