ԼՂՀ-ն հերքում է

06/09/2007

Ադրբեջանի ՊՆ-ն երեկ հաղորդել է, թե Աղդամի եւ Ֆիզուլիի շրջաններում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանվել է երկու ադրբեջանցի եւ երեք հայ զինվոր: Ղարաբաղյան կողմը հերքում է այդ լուրերը: Նախարարության մամլո ծառայության հաղորդման համաձայն, Աղդամի շրջանի Նամիրլի գյուղում վիրավորված 19-ամյա Մուխտար Օսմանովն այս գիշեր մահացել է հիվանդանոցում: Իսկ Իսմայիլ Հուսեյնովը սպանվել է Ֆիզուլիի շրջանում: Նույն աղբյուրի վկայությամբ՝ պատասխան կրակով սպանվել է երեք հայ զինվորական: Իսկ ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե փոխհրաձգության եւ զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: