Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այցի եւ նիստի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում: