«Կարծում եմ՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում երկար մտածելու կարիք չկա, քանի որ այս առիթով բազմաթիվ հայտարարություններ են եղել: Դեռեւս մի քանի տարի առաջ ՀՀ նախագահը չի բացառել այդ հնարավորությունը: Սակայն քաղաքականությունը շատ բարդ է, եւ ճշգրիտ որոշումներ կարելի է կայացնել՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ»,- Անկախության 16-ամյակի առթիվ երեկ հյուրընկալելով
16-ամյա պատանիներին եւ աղջիկներին՝ ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով նրանցից մեկի՝ ԼՂՀ ճանաչման հարցում Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին հարցին: Ս. Սարգսյանի խոսքով՝ հենց վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Հայաստանի ղեկավարությունը գտնում է, որ ժամանակավրեպ կլինի ԼՂ-ի ճանաչումը: «Սակայն դա չի նշանակում, թե նույնիսկ մեկ կամ երկու շաբաթ հետո բացառվում է այդպիսի որոշումը. պարզապես այս պայմաններում ես դա համարում եմ ժամանակավրեպ եւ վտանգավոր»,- ասել է նա: