Իրական արժեքն ավելի մեծ է

23/09/2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամի ղեկավարությանը` հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ս. Սարգսյանն, ընդգծելով, որ բարեգործությունը, անշուշտ, նաեւ թվերով է հաշվվում, եւ Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված բարեգործական նախաձեռնությունների ընդհանուր ծավալն արդեն հատում է 500 մլն ԱՄՆ դոլարի սահմանը, նշել է, որ այդ ամենի իրական արժեքը շատ ավելի մեծ է: