Քննարկել են

06/10/2007

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հետ: Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ առաջին հանդիպման ընթացքում նախարար Վ.Օսկանյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին: Վ. Օսկանյանի եւ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունները, էներգետիկ խնդիրներ, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային զարգացումներ: