Ստեփանակերտում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին մասնակցել են 15.250 ընտրողներ, որոնցից համայնքի ղեկավարի թեկնածու Վազգեն Միքայելյանի օգտին են քվեարկել 12.186 հոգի, Արա Ղահրամանյանի օգտին` 1336 եւ Ալբերտ Ղազարյանի օգտին` 911 հոգի: Անվավեր թերթիկների թիվը կազմում է 817: