Այս ամսվա ընթացքում Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ՀՀ ղեկավարության հետ նախատեսված հանդիպումներում կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող խնդիրներ: Վերջին անգամ ՀՀ եւ ԻԻՀ նախագահները հանդիպել են 2007թ. մարտի 19-ին Հայաստան-Իրան գազատարի 40 կմ-անոց հատվածի բացման ժամանակ: