Մեկ է

01/11/2007

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Խազար Իբրահիմը երեկ հայտարարել է, որ «ԼՂՀ հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե ՀՀ քաղաքականությունն իրականացնող անհատներից, այլ այդ երկրի բռնած դիրքից»: «Այդ հարցը կապված չէ ՀՀ-ի որեւէ քաղաքացու կամ քաղաքական գործչի անձի հետ՝ լինի նա Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ ուրիշ որեւէ մեկը: Խոսքը նրա կողմից առաջադրվող դիրքորոշման, կամքի եւ այն քաղաքականության մասին է, որ նա վարելու է»,- ասել է նա՝ հավելելով, թե իրենց համար նշանակություն չունի՝ ով է գլխավորելու Հայաստանը: