ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական գործերով տեղակալ Դենիել Ֆրիդն այս շաբաթ Թբիլիսիից կմեկնի Ադրբեջան: Դիվանագիտական աղբյուրներից «Day.az»-ին հայտնի է դարձել, որ այցի շրջանակներում ամերիկացի դիվանագետը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ այլ պաշտոնյաների հետ: Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին, անվտանգությանը, ժողովրդավարությանը, մամուլի հետ կապված իրավիճակին առնչվող եւ այլ հարցեր: «Ազատության» հարցին` արդյո՞ք նախատեսված է Ֆրիդի այցը նաեւ Հայաստան, ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից պատասխանել են, թե` «ամերիկյան կողմը Հայաստանի Արտգործնախարարությանը նման այցի կազմակերպման հարցով չի դիմել»: