Էլի ռազմատենչ հայտարարություն

04/11/2007

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ կրկին հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է պատրաստ լինի իր տարածքները զենքով ազատագրելուն: Ալիեւի խոսքերով, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի բացակայությունը Բաքվին ու Երեւանին ստիպում է ռազմական պատրաստականությունը բարձր մակարդակի վրա պահել: