Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 13-ի հրամանագրով Սեյրան Ավագյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ չորս տարի պաշտոնավարման ժամկետով: Նախագահի մեկ այլ հրամանագրով Լիլիթ Գեւորգյանն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով: