Երեկ «Արմպրոդէքսպո-2007» ցուցահանդեսի ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանում տեղի ունեցած ստուգումներին եւ իրար հակասող մտքեր արտահայտեց: «Ես բոլոր մանրամասներին չեմ տիրապետում, երեւի պարտավոր չեմ տիրապետել»,- ասաց Ռ. Քոչարյանը: Քիչ անց, սակայն, պարզվեց, որ նախագահը լավ էլ տիրապետում է խնդրին: «Կցանկանայի նաեւ այս առիթը օգտագործելով ասել, որ այդ լաչառությունը ոչ մի լավ արդյունք իրենց համար չի բերելու,- ասաց Ռ. Քոչարյանը: -Կհրապարակենք նաեւ այդ ստուգումների արդյունքները, եւ դուք կտեսնեք, որ այն գործարարը, որին դուք ենթադրում էիք, ինչպես էր խաբում Հայաստանի Հանրապետությանը»: