Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի Կենտրոնական վարչությունը երեկ հայտարարություն է տարածել` կոչ անելով ազգովին համախմբվել ընդդեմ գործող ռեժիմի անօրինական գործողությունների: «Ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին կարողացանք դրսեւորել ազգային միասնական կամք եւ վճռականություն, այսօր եւս ապացուցենք, որ մենք ազատ ընտրելու եւ արժանապատիվ ապրելու իրավունք ունենք,- ասված է հայտարարության մեջ,- Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը դիմում է բոլոր քաղաքական …
կարդալ ավելին«Հայաստանի առաջադիմական կուսակցությունն» այսօր պատրաստվում է իրականացնել իր հերթական անհեթեթ «միջոցառումը»: Կուսակցությունը որոշել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում կազմակերպել «Հիշեցում մութ ու ցուրտ թվերի մասին» անունով ակցիա: Միջոցառման ժամանակ կազմակերպիչները մտադիր են անցորդներին բաժանել մոմեր, չոր սպիրտ, նավթով տակառներ ու սահնակով ցախ: Այսքան է հերիքել ջահելների ֆանտազիան, որոնք իշխանություններին ծառայելու համար գոնե խելքին մոտ միջոցառում …
կարդալ ավելինՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ սկսված քարոզչությանը շաբաթ օրը միացավ նաեւ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Կառավարության նիստերի դահլիճում կայացած իր կուսակցության վերջին համագումարում Բաբայանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սպառնաց առաջիկայում «փաստերով, անուն առ անուն» հրապարակել բոլոր այն «հանցագործությունները», որոնք տեղի են ունեցել Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին: Մինչ այս թեմային անդրադառնալը՝ նշենք, որ …
կարդալ ավելինԿառավարության Նիստերի դահլիճի շրջակայքում երեկ առավոտվանից կարելի էր հանդիպել բազմաթիվ տատիկների ու պապիկների: Պարզվեց` նրանք երկրի ապագայով մտահոգված՝ աճապարում էին դեպի Նիստերի դահլիճ: Սակայն նրանք սովորական պապիկներ կամ սովորական տատիկներ չէին, այլ կուսակցական ակտիվիստներ, ովքեր երեկ հավաքվել էին` «որոշելու», թե ո՞ւմ պետք է առաջադրեն որպես ՀՀ նախագահի թեկնածու: Իհարկե, միայն տատիկները կամ պապիկները չէ, որ …
կարդալ ավելինՊատասխանելով հարցին` արդյոք նվազե՞լ է 2008թ. ՀՀ պետբյուջեի ծախսային մասը, ինչպես հայտարարել էր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը հերքել է` ասելով, թե ընդհակառակը, եկամուտներն ավելացել են, բյուջեն մեծանում է: «Պարոն Սաֆարյանը զուտ ֆինանսիստի տեսանկյունից է խնդրին նայել եւ հաշվել է, որ բյուջեում դեֆիցիտը փակելու համար մենք վարկեր ունենք, որոնք դոլարային …
կարդալ ավելին– Պարոն Ասատրյան, հատկապես նախագահական ընտրություններից առաջ ՀՀ ԱԱ-ում հավաքվում են տարեց, անգամ զառամյալ գիտնականներ, ակադեմիկոսներ, եւ գործարարների՛ց ակնկալում արժանապատիվ ծերություն երաշխավորող մի գումար: Տարիներ առաջ այդ գործարարը Հրանտ Վարդանյանն էր, այժմ՝ Գագիկ Ծառուկյանը: Գիտության մարդկանց համար սա, կարծես, սովորական վիճակ է: – Մարդկանց չի կարելի մեղադրել. գիտության մարդու վիճակն այսօր այնպիսին է, որ քչերն …
կարդալ ավելինԿենտրոնական ընտրական հանձնաժողով ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին թեկնածուի առաջադրման հայտ որեւէ մեկը դեռ չի ներկայացրել: Մինչդեռ քաղաքական հինգ գործիչներ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ու «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն դիմել են Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչություն՝ …
կարդալ ավելինՀՀ կառավարությունը երեկվա նիստում որոշել է առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին` նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի, ինչպես նաեւ՝ ավելի քան երեք տասնյակ ՀՀ օրենքների նախագծերի քննարկման եւ ընդունման նպատակով:
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն օրերս հայտարարել էր, թե, օրինակ, իր թիմն Արշակ Սադոյանն է, ու ցանկություն էր հայտնել տեղեկանալ այլ թեկնածուների թիմի մասին: Չգիտենք` Վ. Մանուկյանը բավարարե՞ց իր այդ հետաքրքրությունները, թե՞ ոչ, սակայն լրագրողները երեկ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել պարոն Մանուկյանի «թիմին». իր քաղաքական կենսագրության ողջ շրջանում ընդդիմադիրի կերպարով հասարակությանը հայտնի Արշակ …
կարդալ ավելին«Ռուսաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանի նման նախագահի թեկնածու չկա,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: -Ես չեմ կարծում, թե ամբողջ Ռուսաստանում չի գտնվի մի մարդ, ով իր ընդունակություններով, հնարավորություններով չի կարողանա լինել Լեւոն Տեր-Պետրոսյանի նման, պարզապես Ռուսաստանում քաղաքականությունն այլ ռեժիմով է կառուցված»: Լրագրողներին նաեւ հետաքրքրեց, թե կա՞ն արդյոք նմանություններ Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքական զարգացումների միջեւ: …
կարդալ ավելինՀաջողությամբ ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական, 10-րդ հեռուստամարաթոնը: Հավաքված գումարը պետք է ուղղվի Տավուշի մարզի եւ ԼՂՀ Մարտունու շրջանի օժանդակությանը: Հասկանալի է, որ նման դրամահավաքներին խաղադրույքն արվում է ամենեւին ոչ հայաստանցիներիս վրա, եւ դա ակնհայտ էր նաեւ վազող տողի տեղեկատվությունից: Հայաստանյան գյուղերի «ամենաշռայլ» նվիրատվությունը 32 ԱՄՆ դոլար էր, տեղ-տեղ այն 16 դոլար էր, երբեմն էլ` …
կարդալ ավելինՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը Երեւանի քաղաքապետին իրազեկել են, որ ս/թ դեկտեմբերի 8-ին (շաբաթ) ժամը 15-ին, Երեւանի Ազատության հրապարակում անցկացնելու են հանրահավաք: Երեւանի քաղաքապետի լիազոր-ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը երեկ ընդունել է ի գիտություն (որոշում թիվ 160):
կարդալ ավելինՔաղաքական վերլուծաբան Լեւոն Մելիք-Շահնազարյանի հավաստմամբ` Վրաստանում իշխանափոխության դեպքում Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը որեւէ էական փոփոխություն չի կրի, քանի որ եւ՛ Միխայիլ Սահակաշվիլին, եւ՛ նրանք, ովքեր փորձում են նրա աթոռը զբաղեցնել, նույն գաղափարների եւ տեսակետների մարդիկ են: Ըստ նրա` Վրաստանում պարզապես ներքին վերադասավորումներ են կատարվում: «Նրանք նույն գաղափարներն են կրում թե ներքին, թե արտաքին հարցերում. պարզապես …
կարդալ ավելինՄամուլում երեկ տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ՀՅԴ-ն փորձում է իր շուրջը համախմբել որոշ ընդդիմադիրների՝ նախագահի առաջիկա ընտրություններում Դաշնակցության թեկնածուի հաղթանակի դեպքում նրանց որոշակի պորտֆելներ առաջարկելու դիմաց: Մասնավորապես նշվել էր, թե Վազգեն Մանուկյանին առաջարկվել է՝ վարչապետի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ արտգործնախարարի պաշտոնը: Նշված ուժերի ներկայացուցիչները չեն հերքում, որ առանձին-առանձին հանդիպել են միմյանց հետ, սակայն նման …
կարդալ ավելինՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի ստորագրությամբ ստացված նամակով մերժվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստանի քաղաքացիության ժամկետը վերանայելու վերաբերյալ դիմումը: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: «Հիմնավորման մեջ թվարկվում է այն հանգամանքը, որ այդ հրամանագրի արձակումը հիմնված է եղել 1995 թվականին ընդունված …
կարդալ ավելինԱռանց Ադրբեջանի մասնակցության տարածաշրջանում հնարավոր չէ որեւէ նախագծի իրականացում: Ելույթ ունենալով «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության 15-ամյակի միջոցառման ժամանակ՝ երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Տարածաշրջանային առումով փոխգործակցությունը ձեռնտու է բոլոր երկրներին, եւ նրանք բոլորն ուրախ են այդ ծրագրերի իրականացումով: Այդ նախագծերն անհանգստացնում են միայն Հայաստանին: Այդ երկիրն օկուպանտ է, եւ մենք նրան …
կարդալ ավելին«Դա ադրբեջանցիների հերթական աղմուկն է»,- «Panorama.am»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել փաստաբան Նազելի Վարդանյանը Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Նազիմ Ալեքպերովի օրերս արած այն հայտարարությունը, թե Ադրբեջանը փաստաթղթեր է ուղարկել Հունգարիա` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու հետ կապված: Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, այդ երկրի արդարադատության նախարարը Հունգարիա հետաձգված այցելությունը իրականացնելու ժամանակ քննարկելու է նաեւ Ռ.Սաֆարովի էքստրադիցիայի խնդիրը: Նազելի Վարդանյանը, …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ճարտարապետների միության կազմավորման 70-ամյակի եւ միության 16-րդ համագումարի բացման կապակցությամբ: «Հայկական ճարտարապետության առջեւ մեր օրերում նոր խնդիրներ են դրված, որոնք առավել ջանքեր են պահանջում: Լայն թափ առնող շինարարության ներկա պայմաններում, երբ գոյություն ունի ճարտարապետի աշխատանքի հանդեպ աճող պահանջարկի բավարարման խնդիր, մենք պետք է կարողանանք ըստ …
կարդալ ավելինԵրեկ Վրաստանում՝ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Մարաբդա երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության սկիզբն ազդարարող արարողությունը՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ: «Սա անկասկած պատմական օր է, որովհետեւ Վրաստանը դուրս է գալիս փակուղուց եւ միանում է Եվրոպային»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահեցրել է, թե այս ծրագիրն ուղղված չէ որեւէ …
կարդալ ավելինՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվող հակաքարոզչությունը վաղուց հատել է բանականության սահմանն ու արդեն կրում է զավեշտալի ու ծիծաղելի բնույթ: Ընտրված «տակտիկան» շատ պարզ է. հնարավոր բոլոր ձեւերով նախագահի տվյալ թեկնածուին փորձել կապել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ: Թե ինչպես են իշխանությունները պատրաստվում իրականացնել իրենց թեկնածուի քարոզչությունը կամ նրա մրցակիցների նկատմամբ տարվող հակաքարոզչությունը, իրենց խնդիրն …
կարդալ ավելին