Դեկտեմբերի 8-ին հանրահավաք Ազատության հրապարակում

27/11/2007

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը Երեւանի քաղաքապետին իրազեկել են, որ ս/թ դեկտեմբերի 8-ին (շաբաթ) ժամը 15-ին, Երեւանի Ազատության հրապարակում անցկացնելու են հանրահավաք: Երեւանի քաղաքապետի լիազոր-ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը երեկ ընդունել է ի գիտություն (որոշում թիվ 160):