քաղաքականություն

«Պայքարը թեժ է լինելու»

03.12.2007

Երեկ նման հայտարարություն է արել ՀՅԴ Գերագույն ժողովի կողմից նախագահի թեկնածու ընտրված Վահան Հովհաննիսյանը` խոստանալով «գոտկատեղից ցած» հարվածներ չտալ որեւէ քաղաքական ուժի, եթե, իհարկե, իրենց չհարվածեն այդ ուղղությամբ: Հակառակ դեպքում, Վ. Հովհաննիսյանի ասելով` ՀՅԴ-ն դրանց կպատասխանի նույն կերպ: Իսկ հատկապես նախկին իշխանություններին Վ. Հովհաննիսյանը կանդրադառնա քարոզարշավի ընթացքում: «Իսկ ի՞նչ կարող են մեզ հիշեցնել: Այն, ինչ …

կարդալ ավելին

Էլի մի հայտարարություն

03.12.2007

Մադրիդում տեղի ունեցած տարեկան նիստում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհուրդը հայտարարություն է ընդունել ԼՂՀ վերաբերյալ: «Մենք բավականությամբ նշում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնել են գալիք տարում շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները»,- ասված է փաստաթղթում, որը «վճռականորեն կոչ է անում 2 կողմերին` հաղթահարել մնացող վերջին տարաձայնությունները, դրանով իսկ հավանություն տալ կարգավորման ընդհանուր հայեցակարգին եւ դրա հիման …

կարդալ ավելին

«Ես միշտ էլ կպաշտպանեի Սերժ Սարգսյանին»,- ասում է գործարար Հրանտ Վարդանյանը

03.12.2007

– Պրն Վարդանյան, նախորդ բոլոր ընտրություններում դուք աջակցում էիք ՀՅԴ-ին, ինչո՞ւ այս անգամ որոշեցիք փոխել ձեր դիրքորոշումը` սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությանը: – Ես ձայնս տալու եմ Սերժ Սարգսյանին, իսկ ես միշտ Դաշնակցության համակիր եմ եղել, կամ ու միշտ լինելու եմ: Մեր հայ իրականության, պատմության մեջ դեռ 117 տարվա երկրորդ կուսակցությունը չկա: – Իսկ ինչո՞ւ չեք …

կարդալ ավելին

Դատի է տվել

03.12.2007

Դեկտեմբերի 3-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կվիճարկի ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից իրեն ՀՀ-ում վերջին 10 տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը մերժելու հարցը:

կարդալ ավելին

Սատարելու են ՀՀ վարչապետին

03.12.2007

Հայաստանի եզդիների միությունը եւ եզդիական համայնքը նախագահական ընտրություններին սատարելու է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: «Ես շրջել եմ բազմաթիվ համայնքներում, եւ ինձ համար պարզ է դարձել, որ Հայաստանի եզդիների ճնշող մեծամասնությունը վստահում է Ս. Սարգսյանին եւ ընտրելու է նրան: Մենք գիտենք նրա աշխարհայացքը, հոգատար վերաբերմունքը ոչ միայն եզդիների, այլեւ Հայաստանի ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ: Նա միշտ …

կարդալ ավելին

Ապահովագրո՞ւմ է իրեն

03.12.2007

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների, վերաքննիչ դատարանների դատավորներ, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներ եւ դատավոր նշանակելու մասին: Այս հրամանագրով, ըստ էության, ամբողջ դատական համակարգը կադրային առումով փոփոխության է ենթարկվել: Տարբեր պաշտոններում նշանակվել են նոր դատավորներ, ոմանք էլ վերանշանակվել են, ինչը նշանակում է, որ թե՛ առաջինները, թե՛ երկրորդները …

կարդալ ավելին

Խնամիս ու ես

03.12.2007

«Ես երջանիկ եմ, որ մեր երկրում նման հարցերը կորցրել են իրենց կարեւորությունը: Հայաստանն արտերկրի մեր գաղութների նման չի, որտեղ հնչակյանը ռամկավարին աղջիկ չի տալիս, ռամկավարը` դաշնակցականին: Սա նորմալ ազատ երկիր է, եւ եթե երկու երիտասարդ իրար հետ սովորելով, ընկերություն անելով՝ որոշում են իրենց ճակատագրերը միացնել եւ ամուսնանալ, ես ուրախ եմ, որ նրանք չեն կաշկանդվում իրենց …

կարդալ ավելին

Հավատում է

03.12.2007

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման վստահություն է հայտնել: Բըրնսը նշել է, որ «ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ակտիվ գործունեություն է ծավալել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը՝ Նիկոլաս Բըրնսն ասել է, որ դա շատ կարեւոր հանդիպում էր: «Մենք արդեն 15 տարի աշխատում ենք …

կարդալ ավելին

Այնտեղ, ուր մենք ենք ապրում, մարդիկ բարեկիրթ չեն

03.12.2007

Հիշո՞ւմ եք «Վիննի Թուխ» մուլտֆիլմը. երբ Վիննի արջուկը առավոտ կանուխ հյուր է գնում Ճագարին եւ այնտեղ նստում է մի քիչ, հետո՝ եւս մի քիչ, հետո՝ էլի՛ մի քիչ, մինչ դատարկվում է Ճագարի սննդի պահարանը: Երբ Վիննին, այդքան ուտելուց հետո, գիրանում է եւ շատ դժվարությամբ է հաջողացնում դուրս գալ Ճագարի բնից, մտածում է, որ, այնուամենայնիվ, երբեք …

կարդալ ավելին

Ընդունեցին

01.12.2007

Երեկ ԱԺ արտահերթ նիստում 87 «կողմ», 2 «դեմ», 8 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: ՕԵԿ-ը դարձյալ ձեռնպահ էր քվեարկել, իսկ դեմ քվեարկողները եղել են «Ժառանգություն» խմբակցությունից: Այսպիսով` ՀՀ 2008թ. պետբյուջեն հաստատվեց եկամուտների գծով` 746 մլրդ դրամ, ծախսերի գծով` 822 մլրդ դրամ, դեֆիցիտը` 76 մլրդ դրամ: Բյուջեում 1 դոլարի հաշվարկային …

կարդալ ավելին

Մեծ փող է մտել

01.12.2007

Մեր աղբյուրների հավաստմամբ՝ արտերկրից, մասնավորապես՝ Թուրքիայից վերջերս մեծ քանակությամբ տարադրամ է բերվել Հայաստան, ինչն էլ վերջին օրերին արտարժույթի շուկայում ապակայունացման պատճառ է դարձել: Հիմնականում այդ տատանումները եղան շաբաթ եւ կիրակի օրերին, երբ Կենտրոնական բանկի գործառնական համապատասխան կառույցները չէին աշխատում: Կենտրոնական բանկը եւ Ազգային անվտանգության ծառայությունն օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկում իրավիճակը հսկողության տակ պահելու համար: Ի …

կարդալ ավելին

Հայաստանը թիկունքից պետք է խփե՞ր

01.12.2007

Օրերս Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե պատերազմի տարիներին ՀՀ «քաղաքական ղեկավարությունները կատարում էին հանցագործություն՝ ԼՂՀ-ում թույլ չտալով ազատագրելու տարածքները»: Երեկ «Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ եւ ինչպե՞ս էր Սերժ Սարգսյանը համաձայնել 1993-97թթ. աշխատել այն ժամանակվա «հանցագործ իշխանությունների» հետ, Ս. Բաբայանը պատասխանել է. «1993-ի մայիսին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելուց հետո անհրաժեշտ էր նախարար …

կարդալ ավելին

Նախագահացուներ ունենք՝ աշխարհը չունի

01.12.2007

Ինչպես երեւում է, ՀՀ նախագահի պաշտոնին այս անգամ կարող են հավակնել ռեկորդային թվով թեկնածուներ: Դրանց քանակը կարծեք թե ուղիղ համեմատական է «վերեւներում» ՀՀ առաջին նախագահի առաջադրումից առաջացած աճող անհանգստությանը: Բանն այն է, որ վերջին օրերին իրենց առաջադրման մասին ազդարարող թեկնածուները, խոսքները մեկ արած, այդ առաջադրումը «հիմնավորելիս» զբաղվում են զուտ առաջին նախագահի նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելով: Նախօրեին …

կարդալ ավելին

Պատերազմից չենք վախենում

01.12.2007

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, հակադարձելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի` նախօրեին արած հայտարարությանը, թե «քանի դեռ Ադրբեջանի տարածքները օկուպացված են մնում Հայաստանի կողմից` պատերազմի հավանականությունը գրեթե 100 տոկոս է», երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե «վստահ է մեր բանակի, մեր ժողովրդի վրա»: Հարցին, թե պատրա՞ստ է …

կարդալ ավելին

Միանում են առաջին նախագահին

01.12.2007

«Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի պահվածքը տարակուսանք է առաջացրել իր իսկ ղեկավարած կուսակցության շարքերում: ԱՄ որոշ անդամներ ու կառույցների ղեկավարներ եկել են այն եզրակացության, որ Ա. Գեղամյանն իր վարքով այս էլ որերորդ անգամ անում է ամեն ինչ՝ ընդդիմությանը պառակտելու եւ իշխանությունների վերարտադրությունն ապահովելու նպատակով՝ դրա դիմաց «վերեւներից» դրամական խրախուսանքի արժանանալով: Կուսակցության այդ հատվածը հրաժարվում …

կարդալ ավելին

Ավելի շուտ էր պետք մտածել

01.12.2007

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության քաղաքական քարտուղար, քաղաքագետ Էդվարդ Անտինյանից երեկ հետաքրքրվեցինք` արդյոք ընտրությունների օրինական ընթացքի վրա լուրջ ազդեցություն կունենա՞ այն հանգամանքը, որ երեկ ԱԺ մեծամասնությունը հրաժարվել է ընդունել «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունները, որոնք ԱԺ-ին է ներկայացվել ՕԵԿ-ի կողմից: Ի պատասխան՝ նա ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատը մշտապես կրկնում է, որ եթե նա առաջադրվել է, …

կարդալ ավելին

Օգտագործե՛ք նրան որպես դրոշ

01.12.2007

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը վերջապես հասավ իր երազանքին. նա երեկ կուսակցության արտահերթ համագումարում միաձայն ընտրվեց ՀՀ նախագահի թեկնածու եւ հնարավորություն ստացավ երրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին: Հաշվի առնելով այդ քվեարկությանը հաջորդած նրա կարճ խոսքը, թե` ամենադժվար գործը կատարված է, իսկ նախագահ դառնալն «ամենահեշտ բանն» է, որովհետեւ Հայաստանում նախագահական ընտրություններում հաղթելն, ըստ նրա` «խաղ ու պար …

կարդալ ավելին

Չի ստորագրում

01.12.2007

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության 3 անդամներ արդեն միացել են «Ժառանգության» նախաձեռնությանը՝ միջնորդելու, որպեսզի «ՍԻԼ գրուպի» մեջ մտնող «Պիցցա դի Ռոմա» սրճարանների ցանցի տնօրեն Գեւորգ Սաֆարյանի եւ Խաչատուր Սուքիասյանի ազգական, տպարանի սեփականատեր Մարտին Սուքիասյանի խափանման միջոցը փոխվի: Այս նախաձեռնության տակ ստորագրել են «Ժառանգության» բոլոր անդամները: Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ով օրերս մամուլում աջակցություն էր …

կարդալ ավելին

«Ինչ-որ մեկից» վախենո՞ւմ է

01.12.2007

Սամվել Բաբայանը դեռեւս վաղ է համարում գաղափարական համախմբման մասին խոսակցությունները` վստահեցնելով, որ եթե այս պահին ինչ-որ մեկը նման հայտարարություն անի, ապա «ինչ-որ մեկն անպայման կփորձի խանգարել»: Հենց այդ պատճառով, էլ, ըստ Ս. Բաբայանի` իրենք սպասելու են՝ մինչեւ ավարտվեն նախագահի բոլոր թեկնածուների առաջադրումները, որից հետո միայն կխոսեն համախմբման, գաղափարական դաշինքի ձեւավորման մասին: Սամվել Բաբայանն, ի դեպ, …

կարդալ ավելին

Թղթերն են հավաքում

01.12.2007

Ոստիկանության Վիզաների եւ անձնագրերի վարչություն դիմած նախագահի հավանական թեկնածուների թիվը երեկ հասել է տասի: Քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթ ստանալու համար երեկ դիմել են նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանն ու «Ժողովրդակական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Հիշեցնենք, որ 10 տարվա ՀՀ քաղաքացիության մասին վկայող փաստաթղթեր ստանալու համար դիմել էին նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Արամ Կարապետյանը, Արթուր …

կարդալ ավելին