Մեր աղբյուրների հավաստմամբ՝ արտերկրից, մասնավորապես՝ Թուրքիայից վերջերս մեծ քանակությամբ տարադրամ է բերվել Հայաստան, ինչն էլ վերջին օրերին արտարժույթի շուկայում ապակայունացման պատճառ է դարձել: Հիմնականում այդ տատանումները եղան շաբաթ եւ կիրակի օրերին, երբ Կենտրոնական բանկի գործառնական համապատասխան կառույցները չէին աշխատում: Կենտրոնական բանկը եւ Ազգային անվտանգության ծառայությունն օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկում իրավիճակը հսկողության տակ պահելու համար: Ի դեպ, նույն աղբյուրները հավաստում են նաեւ, որ բացի շուկա մտած արտարժույթից` շրջանառության մեջ են դրվել նաեւ մեծ քանակությամբ կեղծ 20 դոլարանոցներ: Մեր աղբյուրը հավատացած է, թե այդ գումարը երկիր է մուտք գործել քաղաքական նպատակների համար: Իսկ այն տեսակետը, թե արդյոք շաբաթ-կիրակի օրերին «չեյնջերում» կատարվածը ֆինանսական սպեկուլյացիա չէ՞ր իշխանությունների կողմից` եկամուտ ունենալու նպատակով, մեր զրուցակիցը պատասխանեց, թե ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանություններին բոլորովին ձեռնտու չէ ժողովրդի գրպանը մտնել, որովհետեւ դա կարող է բողոքի լուրջ ալիք առաջացնել: