Դեկտեմբերի 3-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կվիճարկի ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից իրեն ՀՀ-ում վերջին 10 տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը մերժելու հարցը: