Ընդունեցին

01/12/2007

Երեկ ԱԺ արտահերթ նիստում 87 «կողմ», 2 «դեմ», 8 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: ՕԵԿ-ը դարձյալ ձեռնպահ էր քվեարկել, իսկ դեմ քվեարկողները եղել են «Ժառանգություն» խմբակցությունից: Այսպիսով` ՀՀ 2008թ. պետբյուջեն հաստատվեց եկամուտների գծով` 746 մլրդ դրամ, ծախսերի գծով` 822 մլրդ դրամ, դեֆիցիտը` 76 մլրդ դրամ: Բյուջեում 1 դոլարի հաշվարկային փոխարժեքը 325,16 դրամ է, 1 եվրոյինը` 469,76 դրամ, ՀՆԱ-ի իրական աճը ծրագրվել է 10 %, դեֆլյատորի մեծությունը` 4 %, սղաճի միջին տարեկան մեծությունը` 4 %` 1,5 % տատանման հնարավորությամբ: Երեկ ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է նաեւ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի նախագիծը: