Խնդիր չկա

28/11/2007

Պատասխանելով հարցին` արդյոք նվազե՞լ է 2008թ. ՀՀ պետբյուջեի ծախսային մասը, ինչպես հայտարարել էր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը հերքել է` ասելով, թե ընդհակառակը, եկամուտներն ավելացել են, բյուջեն մեծանում է: «Պարոն Սաֆարյանը զուտ ֆինանսիստի տեսանկյունից է խնդրին նայել եւ հաշվել է, որ բյուջեում դեֆիցիտը փակելու համար մենք վարկեր ունենք, որոնք դոլարային են, եւ, քանի որ օրենքը պարտադրում է բյուջեում այդ հաշվարկները կատարել ամսի 1-ի փոխարժեքով, հաշվարկել է այդ կերպ: Բայց մենք եկամուտներն ավելացրել ենք, եւ որեւէ խնդիր չկա, բյուջեն, ընդհակառակը, մեծանում է, ոչ թե փոքրանում. միտումը դա է»,- ասել է ՀՀ վարչապետը: