Դեպի բարետես նպատակներ

27/11/2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ճարտարապետների միության կազմավորման 70-ամյակի եւ միության 16-րդ համագումարի բացման կապակցությամբ: «Հայկական ճարտարապետության առջեւ մեր օրերում նոր խնդիրներ են դրված, որոնք առավել ջանքեր են պահանջում: Լայն թափ առնող շինարարության ներկա պայմաններում, երբ գոյություն ունի ճարտարապետի աշխատանքի հանդեպ աճող պահանջարկի բավարարման խնդիր, մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն շարունակել եւ զարգացնել հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները: Համոզված եմ, որ տասնամյակների իր փորձով ու մարդկային ներուժով` Հայաստանի ճարտարապետների միությունը մեծ դեր ունի այս գործում: Վստահ եմ` համատեղ ուժերով մենք կարողանալու ենք հասնել ավելի բարեկարգ ու բարետես բնակավայրեր ունենալու մեր նպատակին»,- ասված է ուղերձում: