Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի Կենտրոնական վարչությունը երեկ հայտարարություն է տարածել` կոչ անելով ազգովին համախմբվել ընդդեմ գործող ռեժիմի անօրինական գործողությունների: «Ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին կարողացանք դրսեւորել ազգային միասնական կամք եւ վճռականություն, այսօր եւս ապացուցենք, որ մենք ազատ ընտրելու եւ արժանապատիվ ապրելու իրավունք ունենք,- ասված է հայտարարության մեջ,- Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը դիմում է բոլոր քաղաքական ուժերին եւ ՀՀ քաղաքացիներին աջակցել 2008թ. կայանալիք նախագահական ընտրություններին եւ ազգովին ապահովենք ընտրվելիք նախագահի լեգիտիմությունը»: