Մեր աղբյուրների հավաստմամբ` ԱԺ նորընտիր փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը երեկ փոխել է իր աշխատասենյակի բոլոր փականները: Ա. Պետրոսյանի այս քայլը որեւէ մեկը չի կարողանում բացատրել, մանավանդ, որ այս սենյակում մինչ իր նստելը, եղել է իր կուսակից Իշխան Զաքարյանը: Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ` երեկ Ա. Պետրոսյանը մեկ այլ որոշում է կայացրել. իրեն անունով դիմողներին նա հորդորել է այսուհետ դիմել բացառապես Արեւիկ Համլետովնայով: