«Ոչ ամեն գնով»

21/11/2007

«Կարող եմ վստահեցնել մեր ժողովրդին, որ մեր առջեւ խնդիր ենք դրել՝ Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորել հնարավորինս շուտ եւ արագ, բայց ոչ ամեն գնով: Ես սա ցանկանում եմ շեշտել: Ոչ ամեն գնով»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Հ1-ին տված հարցազրույցում: Ըստ նրա` ԼՂՀ հարցն այսօր էլ կարելի է լուծել, «եթե հրաժարվենք մեր իրավունքներից, եթե արդարությունը մի կողմ դնենք, եթե հրաժարվենք մեր պատմական արժեքներից»: