Մեր տեղեկություններով, ստուգումներ են սպասվում «Հայէկոնոմբանկում», որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Սուքիասյան ընտանիքին: Ըստ ամենայնի, Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցություն հայտնած գործարարին սպասվում են նոր փորձություններ: Մեր աղբյուրը չի բացառում, որ ՀՀ խոշորագույն բանկերից մեկը ստուգումների արդյունքում կանգնի լուրջ խնդիրների առաջ, եւ որպես հետեւանք` կարող է տեղի ունենալ նաեւ սեփականատիրոջ փոփոխություն: