Իրար հեռացնում են

03/12/2007

«Ընդդիմադիր կուսակցության լուծարումը ձեռնտու է միայն իշխանությանը, իսկ թե ովքեր են դա իրականացնում՝ ակնհայտ է»,- «Ա1+»-ին ասել է «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր անդամ Վաղարշակ Հարությունյանը՝ նկատի ունենալով ՀՌԱԿ-ի հզորացման միտումով ԱՎ-ի լուծարման ալբերտբազեյանական պլանը: Հարցին, թե նախագահական ընտրություններում ո՞ւմ կաջակցի կուսակցության՝ Վ. Հարությունյանի թեւը, վերջինս պատասխանել է. «Մենք ոչ մի դեպքում չենք պաշտպանի այն թեկնածուին, ում կպաշտպանի միավորված ՀՌԱԿ-ը»: Ի դեպ, պարզվում է՝ խախտելով կուսակցության կանոնադրությունը՝ կուսակցության Կենտրոնի սկզբնական կառույցը նոյեմբերի 1-ին Վ. Հարությունյանին հեռացրել է կուսակցությունից: Ա.Բազեյանն ապօրինաբար ազատել է նաեւ Գյումրիի կառույցի ղեկավարին, նույն կերպ էլ փորձում է լուծարել Արմավիրի կառույցը, որի ղեկավար Սայաթ Թումանյանն էլ, հետեւելով Բազեյանի ոճին, Բազեյանին է հեռացրել «ԱՎ»-ից: