Դեկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի հետ: Այս անգամ Լ. Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ թե Ալեքսանդր Արզումանյանը, այլ` ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին իրադրության, ապագա զարգացումների եւ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Լ. Տեր-Պետրոսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել «Ժողովրդավարական ուղի» կուսակցությանն ու նրա նախագահին 2008թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը սատարելու որոշման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ առաջիկայում Տեր-Պետրոսյանը կհանդիպի ԺՈՒԿ վարչության հետ: