Հայաստանի ԱԺ-ն երեկ քննարկել է Իրաքում հայկական խաղաղապահ ուժերի առաքելությունը եւս մեկ տարով երկարաձգելու հարցը: Քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա այսօր: Արտաքին հարաբերությունների հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին: Դեմ են արտահայտվել հանձնաժողովի երկու անդամներ, այդ թվում՝ հանձնաժողովի ՀՅԴ-ական նախագահ Արմեն Ռուստամյանը: ՀՀ-ն Իրաքում խաղաղապահ առաքելություն է իրականացնում 2005-ից` լեհական հրամանատարության ներքո: Հայկական խաղաղապահ զորախմբում ընդգրկված է ընդհանուր թվով մոտ հինգ տասնյակ զինծառայող` սակրավորներ, բժիշկներ, վարորդներ: Ըստ ամենայնի՝ «կողմ» կքվեարկեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունն» էլ, հավանաբար, «ձեռնպահ» կքվեարկեն: