Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք այսօր կիսո՞ւմ է 2007թ. ԱԺ ընտրություններից հետո շրջանառվող այն տեսակետը, թե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի ընտրություններում այլընտրանք չունի, Սերժ Սարգսյանը երեկ ասել է. «Հիմա ես չեմ ցանկանում կարծիք հայտնել` կա՞ այլընտրանք, թե՞ ոչ: Միակ չափանիշն ընտրությունից ընտրություն սոցհարցումների արդյունքներն են: Հայաստանում վերջին ժամանակներում աշխարհահռչակ մասնագիտացված ընկերություններ սոցհարցումներ արեցին եւ դրանք գաղտնի չպահեցին: Այստեղ որեւէ խնդիր չկա, ես նոր էլեմենտներ չեմ տեսնում, ոչինչ չի փոխվել»: Ս. Սարգսյանը լրագրողներին խորհուրդ է տվել սպասել եւս երեք ամիս` ասելով. «Երեք ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, այնպես որ` հանդարտություն, հանգստություն, վստահություն, կոմպետենտություն է հարկավոր ցուցաբերել, այլ ոչ թե աղմուկ-աղաղակ հանել»: