Երեկ նման ձեւակերպումներով է արտահայտել իր մտքերը ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը` անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմի մասին վերջին շրջանում սկսված «բացահայտումներին»: «Ես խնդրելու եմ նաեւ Սամվել Բաբայանին, որ ինքն իրենց համագումարում հայտարարեց, որ ասելու է իրենց, ուղղակի երեւի թե պետք է ստոպ տալացվի երկու կողմից, եւ չգիտեմ, թե ինձ կհաջողվի՞ դա, թե՞ ոչ, բայց, համենայնդեպս, ցանկալի չէ հետ գնալ եւ հիշել բաներ, որոնք նույնիսկ իրենց մեջ ազգային պետական գաղտնիք են պարունակում»,- ասել է Հ. Առաքելյանը: Հիշեցնենք, որ Բաբայանն իր կուսակցության՝ օրերս կայացած համագումարում, ուր որոշվեց միանալ ՀՌԱԿ-ին, ասել էր, թե պատրաստվում է փաստերով ու անունների հրապարակումով ներկայացնել, թե ով էր իրականում ազատագրում Ղարաբաղը եւ ով էր խանգարում դրան: