Վերջերս գործարար Հրանտ Վարդանյանը հայտարարել էր, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Դա տարօրինակ էր նրանով, որ Վարդանյանը միշտ համարվել է պրոդաշնակցական գործարար, իսկ նրա որդիներից մեկն էլ ներկայումս ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ է: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն ժողովին մասնակցող Հրանտ Վարդանյանը հերթական անգամ հայտարարել է Սերժ Սարգսյանին պաշտպանելու իր մտադրության մասին: «Ես ձայնս տալու եմ Սերժ Սարգսյանին, իսկ ես միշտ Դաշնակցության համակիր եմ եղել, կամ ու միշտ լինելու եմ,- ասել է Վարդանյանը` ավելացնելով,- Եթե Դաշնակցությունն ունենար Սերժ Սարգսյանին, ես նորից կպաշտպանեի Սերժ Սարգսյանին: Ի՞նչ տարբերություն»: