Հանդիպում է թեկնածուներին

19/12/2007

Երեկ ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Գունար Ադենը հանդիպել է «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունների նախագահներ Արթուր Բաղդասարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Քննարկել են ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Դեսպանի խնդրանքով թեկնածուները ներկայացրել են իրենց մոտեցումները նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ մի շարք ներքին եւ արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ: Այսօր դեսպանը կհանդիպի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: