Հազիվ թե սանձահարեն

19/12/2007

«Գերագույն խորհուրդ» ակումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Հանրային հեռուստառադիոընկերության կողմից շարունակվող լայնածավալ ապօրինությունների վիճարկման խնդրով»: Ըստ ԳԽ-ի, խախտվել են Տեղեկատվություն ստանալու եւ տարածելու ազատության եւ Արդար դատաքննության իրավունքները: «Դատական համակարգն առանց որեւէ հիմնավորման եզրահանգել է, որ ՀՀ 1-ին նախագահի նկատմամբ «Հ1»-ի հակաքարոզչությունն օրենքով արգելված քաղաքական դիրքորոշման գերակշռություն չէ, եւ այդ պատճառով չի խախտվել տեղեկատվություն ստանալու մեր իրավունքները: Այս սանձարձակ երեւույթները կանխելու ակնկալիքով դիմել ենք նաեւ ԵԽ անդամ երկրների գրեթե բոլոր պատվիրակություններին եւ եվրոպական հեռուստաընկերությունների միությանը: Գուցե սանձահարե՞ն»: