ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրը սկսելու է նախընտրական հանդիպումները: Հունվարի 21-ին առաջին նախագահը կհանդիպի Արթիկի, Արագածի, Ապարանի եւ Աշտարակի տարածաշրջանի բնակիչների հետ: Նույն օրը նախատեսված են հանրահավաքներ Արթիկի, Ապարանի եւ Աշտարակի կենտրոնական հրապարակներում: Իսկ հունվարի 22-ին, ժամը 16:30-ին առաջին նախագահի մասնակցությամբ հանրահավաք կլինի Երեւանի Ազատության հրապարակում:
կարդալ ավելին«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին հեղափոխական լոզունգներով հանդես եկող մարդիկ չեն գիտակցում, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները դա անում են միայն մաքրվելու, իրենց վրա եղած բծերը հասարակության առաջ սպիտակեցնելու նպատակով»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: «Այն քաղաքական գործիչները, ովքեր ներկայումս հավաքվել են Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ, չեն գիտակցում, որ իրենց օգտագործելու են …
կարդալ ավելինԱմերիկյան հեղինակավոր «Heritage foundation» կազմակերպության` աշխարհի երկրների տնտեսական ազատության 2008թ. զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը (նախկինում 32-րդ տեղում էր) եւ համարվում է հիմնականում ազատ տնտեսությամբ երկիր: Ըստ զեկույցի` Հայաստանի նման հաջողությունը տպավորիչ է` հաշվի առնելով այն փաստը, որ այն շրջափակման մեջ գտնվող երկիր է: Հարցին, թե արդյոք այս գնահատականը քաղաքական ենթատեքստ ունի՞, ՀՀԿ-ական պատգամավոր …
կարդալ ավելին«Ռեգնումի» աղբյուրների փոխանցմամբ` փետրվարի 6-ին Հայաստան է այցելելու ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը: Գործակալության աղբյուրները նաեւ վստահեցրել են, որ պատվիրակությունը լինելու է բավական ներկայացուցչական եւ ներառելու է նաեւ «Ռոսատոմ» ընկերությանը, որի ներկայացուցիչներն այցի ընթացքում քննարկելու են ուրանի արդյունահանման հարցեր: ՌԴ վարչապետի այցի ընթացքում, ըստ «Ռեգնումի»` տեղի է ունենալու նաեւ այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման, ներդրումների խթանման …
կարդալ ավելինՀՔԴՄ քաղաքական խորհուրդն ընդլայնված նիստում որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Երեկ այս մասին հայտարարել է ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը` հավելելով, թե Ս.Սարգսյանն ունի խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ քաղաքական եւ հասարակական ռեսուրսներ, քանի որ նրան սատարում է «ամենաազդեցիկ քաղաքական ուժը, եւ ժողովրդի մի տպավորիչ հատված վստահում …
կարդալ ավելինՀՀ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (ԱՊՀ ՄԽՎ) ձեւավորել է 10 փորձագետներից կազմված խումբ` Անատոլի Տորշինի գլխավորությամբ: ԱՊՀ ՄԽՎ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե փետրվարին դիտորդական առաքելության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ունենալ ՀՀ ղեկավարության, ԿԸՀ նախագահի եւ այն թեկնածուների հետ, ովքեր …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանը քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին կոչ է արել ձեռնպահ մնալ Երեւանի կենտրոնում երթեր կազմակերպելուց: «Հաշվի առնելով Երեւան քաղաքում փողոցների, խաչմերուկների եւ տրանսպորտային հանգույցների երթեւեկության խիստ ծանրաբեռնվածությունն ու եղանակային պայմանները, քաղաքացիների ազատ տեղաշարժը եւ տրանսպորտի անվտանգ եւ անխափան երթեւեկությունը ապահովելու, ինչպես նաեւ տրանսպորտային խցանումները բացառելու նպատակով, Երեւանի քաղաքապետարանը Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներում եւ հիմնական …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի Կենտրոնական շտաբում, որը տեղակայված է «Ազգային Միաբանություն» (ԱՄ) կուսակցության գրասենյակում, նախընտրական ակտիվ մթնոլորտ էր: Կուսակցության նախագահն ու փոխնախագահները թերթերին հարցազրույցներ էին տալիս: Անցած տարիներին հավաքել եւ արխիվավորել են մամուլում տպագրված բոլոր այն նյութերը, որոնք վերաբերում են կուսակցության գործունեությանը, նախագահին եւ անդամներին: Հավաքվել, տեսակավորվել եւ խնամքով արխիվացվել են այս տարիների ընթացքում …
կարդալ ավելին«Heritage Foundation» ամերիկյան աշխարհահռչակ կազմակերպության վերջերս հրապարակած վարկանիշային աղյուսակից զատ, որտեղ Հայաստանն աշխարհի առաջատարների շարքին էր դասված տնտեսական ազատությունների տեսակետից, ՀՀ իշխանությունները 2007թ. վերջին նման գնահատական էին ստացել նաեւ Արեւմուտքի հեղինակավոր «Foreign Policy» ամսագրի կողմից։ Վերոհիշյալ կազմակերպությունը հրապարակեց աշխարհի ձախողված երկրների ինդեքսը 2007թ. համար, ըստ որի՝ 177 ուսումնասիրված երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 112-րդ հորիզոնականը, …
կարդալ ավելին– Չե՞ք մանրամասնի, թե օրերս ինչ միջադեպ է տեղի ունեցել ձեր եւ ՕԵԿ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանի միջեւ Մամուլի Ազգային ակումբում։ – Որեւէ միջադեպ տեղի չի ունեցել. ուղղակի, «Օրինաց երկրի» ներկայացուցիչն այդ կուսակցությանը հատուկ գործելաոճով հերթական անգամ փորձ արեց խեղաթյուրել փաստերը,եւ ես ուղղակի ստիպված էի տիկին Բիշարյանին հիշեցնել Հայաստանի Հանրապետության …
կարդալ ավելին«Անհնար է, որ նախագահի ընտրություններն ավարտվեն առաջին փուլով: Ուղղակի անհնար է: Իշխանության թեկնածուն այնքան վարկաբեկված է, որ չի կարող միանգամից հաղթել առաջին փուլում»,- երեկ հայտարարել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Եթե իշխանությունները փորձեն կեղծել ընտրությունները եւ հենց առաջին փուլում հայտարարեն, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, ապա տիկին Բիշարյանը խոստանում է, որ ՕԵԿ-ը եւ ոչ միայն …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ հայտարարել է, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստ են ընդհանուր լեզու գտնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: «Մենք նպաստում ենք նախագահների միջեւ կարծիքների փոխանակմանը, բայց արդյունքը կանխատեսել հնարավոր չէ. դա կախված է նոր մանրամասներից»,- ասել է նա` չնշելով ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների …
կարդալ ավելին«Մենք արդեն ինֆորմացիա տվել ենք այն մասին, որ Կոմկուսի 37-րդ համագումարը որոշեց չառաջադրել իր թեկնածուին` հաշվի առնելով թե՛ երկրում տիրող հակակոմունիստական հիստերիան, թե՛ հակաժողովրդական իշխանությունների գործունեությունը, որոնք այսօր մեզ հնարավորություն չեն ստեղծում առաջադրվել»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նա նշեց, որ իրենք տակտիկական մտահղացումներ ունեն, որին …
կարդալ ավելինԵթե դուք ուզում եք երջանիկ կյանք ապրել, ապա պետք է կապված լինեք ոչ թե մարդկանց կամ իրերին, այլ նպատակին: Ալբերտ Էյնշտեյն Նախընտրական այս փուլում ակամայից հիշեցի «6 հրեաների» մասին առակը. եկավ Մովսեսը եւ ասաց, որ ամեն ինչ գալիս է վերեւից (Աստծուց): Հետո եկավ Սողոմոնն ու ասաց, որ ամեն ինչ խելքից է: Հետո եկավ Քրիստոսն ու …
կարդալ ավելին«Կովկասպրես» գործակալության հաղորդմամբ` Վրաստանի վերընտրված նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնադրման արարողության ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորելու է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Իսկ Հայաստանյան պատվիրակությունը, ինչպես հայտնի է, գլխավորելու է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք, որ արարողությունը կայանալու է հունվարի 20-ին, նախ՝ Քութաիսի եկեղեցիներից մեկում, այնուհետեւ՝ խորհրդարանի շենքի առջեւ:
կարդալ ավելինՀարցազրույց Ռուս-հայկական համալսարանի համալսարանական կրթության զարգացման գծով պրոռեկտոր, էկոնոմիկայի եւ ֆինանսների ամբիոնի վարիչ Էդուարդ Սանդոյանի հետ: – Կարելի՞ է պնդել, թե մեր կրթական համակարգն այսօր ճգնաժամային վիճակում է: – Միանշանակորեն կարելի է: Կրթությունը երկրի, տնտեսության ու մնացած ամենի համալիր զարգացման ամենաթանկ ու ամենաբարդ տարրն է: Ու երբ այդ տարրի մասին խոսում ենք այլ տարրերի հետ …
կարդալ ավելինՀետամանորյա ցրտերի պատճառով չես հանդգնի նույնիսկ նախընտրական պայքարը թեժ անվանել: Մինչդեռ ՀՀ նախագահի թեկնածուներն իրար ետեւից հրապարակում են իրենց ծրագրերը: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ նախընտրական բացիկներ են բաժանվում: Այս ցուրտ օրերին կարելի է նստել տանը, դիմավորել դռնեդուռ ընկած քարոզչական խմբերին եւ նրանցից ստանալ քարոզչական թերթոններ: Կարելի է նաեւ հնարավորության դեպքում Ինտերնետով հետեւել դեպքերի զարգացմանը: Նախընտրական …
կարդալ ավելինՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երեկ «Հայելի» ակումբում հայտարարել է, թե «նախընտրական արշավի երկրորդ կեսին շատ կտրուկ փոփոխություններ կլինեն իշխանական համակարգում եւ քաղաքական համակարգում»: «Բոլոր այն ուժերը՝ եւ՛ քաղաքական, եւ՛ վարչական, որոնք այսօր դեռեւս չեն հայտարարել իրենց՝ մյուս թեւն անցնելու մասին, կանեն գործողություններ եւ հայտարարություններ»,- հավաստիացրել է նա՝ հավելելով, թե բոլոր նախարարություններում արդեն կան մեծ …
կարդալ ավելինՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը երեկ հայտարարություն է տարածել հունվարի 15-ին կուսակցության գրասենյակում կատարված դեպքերի հետ կապված: Հիշեցնենք, որ այդ օրը ՍԻՄ մեկ այլ նախագահ՝ Հայկ Բաբուխանյանը, առավոտյան ժամը 11-ից իր համախոհներով եկել էր կուսակցության գրասենյակ եւ փորձում էր Ոստիկանության օգնությամբ ներս մտնել: Հ. Խաչատրյանը կուսակցության դուռը ներսից փակել էր: Ոստիկաններն օգնության էին կանչել Փրկարար ծառայության …
կարդալ ավելինԵրկուշաբթի օրվանից կսկսվի քարոզարշավը, եւ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնող 9 թեկնածուները կսկսեն առավոտից երեկո համոզել, որ իրենք են ամենալավը, ամենաարդարը, ամենահայրենասերը, ամենաազնիվը, ամենա-ամենա-ամենան… Ըստ էության, քարոզարշավը դե ֆակտո արդեն սկսվել է՝ մեկը քարոզում է ասուլիսների ժամանակ, մյուսը՝ պաշտոնական իրադարձությունների, ասուլիսների, միտինգների ընթացքում, մեկ ուրիշը ամանորյա բացիկներ է ուղարկում մարդկանց կամ օրումեջ հյուրընկալվում է ինքն իր …
կարդալ ավելին