քաղաքականություն

Գրիզլովը գալիս է

27.01.2008

Հունվարի 28-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը: Հունվարի 28-ին նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Հունվարի 29-ին ՌԴ Պետական դումայի նախագահը հանդիպելու է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Որպես «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ, Բ. Գրիզլովն այցի շրջանակներում միջկուսակցական համագործակցության համաձայնագրեր է կնքելու …

կարդալ ավելին

Սա նույն՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյա՞նն է

27.01.2008

Ինչպես եւ խոստացել էինք, անդրադառնում ենք ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին։ Կսկսենք Վահան Հովհաննիսյանի ծրագրից։ Նախ նշենք, որ բոլորի ծրագրերը լավն են, ավելի ճիշտ՝ բարի։ Ոչ ոք չի ասում՝ ես գալու եմ թալանեմ, երկիրը հետ տանեմ, մարդկանց ստորացնեմ ու ինձ լավ զգամ։ Բայց գրեթե բոլորը (բնականաբար, բացառությամբ Սերժ Սարգսյանի) ասում են, որ հիմա ապրում ենք …

կարդալ ավելին

Տարաձայնություններ ՀՅԴ ղեկավար մարմնում

27.01.2008

Արդեն կարծես ավանդույթ են դարձել նախընտրական շրջանում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի փոխադարձ մեղադրանքներն ու «լեզվակռիվները»: Բացառություն չեն նաեւ 2008թ. նախագահական ընտրությունները: Հունվարի 22-ին «Առավոտին» տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանն ասել էր. «Դաշնակցության թեկնածուն խոստացավ ագրեսիվ քարոզարշավ, եւ այնքան են մտել ընդդիմադիր քաղաքական ուժի դերի մեջ, որ այդպիսով, կարծես, այրում են բոլոր կամուրջները` իշխանության …

կարդալ ավելին

Սարգսյանի հետ են

27.01.2008

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, ինչպես եւ սպասվում էր, նախօրեին կայացած խորհրդի նիստում որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններին սատարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նախագահության անդամ Տիգրան Պետրոսյանցն իր ելույթում իրենց այս որոշումը հիմնավորել է` հայտարարելով. «Հայոց պետականության 18 տարիների ընթացքում հայ քաղաքական գործիչներից Ս.Սարգսյանն ունեցավ ներքաղաքական կյանքում վերընթաց ուղի, որը սկսվեց Արցախյան շարժումից: Հետո նա …

կարդալ ավելին

Ուզում է հետադարձ կապ հաստատել

27.01.2008

ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը` նախընտրական իր ծրագիրը ներկայացնելիս, «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում հայտարարել էր, թե կառավարության ծրագիրը պատկանում է ՀՅԴ-ին, ուստի` ընտրելով իրեն, հնարավորություն կտրվի այդ ծրագրի հեղինակին՝ լավագույնս իրականացնել այն: ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանին խնդրեցինք պարզաբանել կոալիցիոն իր գործընկերոջ այս հայտարարությունը: «Ի վերջո` ո՞ւմ է պատկանում կառավարության ծրագիրը» հարցին Ս. Նիկոյանը պատասխանեց. «Կառավարության ծրագիրը, տնտեսական …

կարդալ ավելին

«EXIT PALL»-ը վտանգելու էր ընդդիմության սցենարը

27.01.2008

– Ընդդիմության ներկայացուցիչները վստահ են, որ ԱՄՆ-ը` կանխելով «Exit pall»-ի անցկացումը ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ, հստակ մեսիջ էր ուղարկում իշխանություններին, որ իրենք ընդառաջում են ընդդիմության դժգոհություններին, թե ՀՀ իշխանությունները թույլ չեն տա, որ այն լինի անաչառ: Ձեր կարծիքով` այնուամենայնիվ, ինչո՞ւ ԱՄՆ-ը վերջին պահին որոշեց «Exit pall» չանցկացնել: – ԱՄՆ Հանրապետական ինստիտուտը սկզբում ցանկություն էր հայտնել, …

կարդալ ավելին

Էլի գառ զոհաբերվեց

27.01.2008

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել էր Տավուշի մարզ: Նրան մարզի բնակիչներից առաջինը դիմավորեցին Ծաղկավանի մոտ 200 գյուղացիներ, ովքեր, ի պատիվ նրա՝ գառ մորթեցին: Բնակիչներն 1-ին նախագահից հետաքրքրվում էին, թե արդյո՞ք նա չի վախենում: «Ոչ, չեմ վախենում»,- վստահեցրեց նա, ինչին ի պատասխան՝ գյուղացիները նրան հաջողություն մաղթեցին սկսած գործում ու վստահեցրին, որ նրա «թիկունքին» կանգնած …

կարդալ ավելին

«Բոլոր խոստումներս կատարել եմ»

27.01.2008

ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ Սյունիքի մարզում քարոզարշավը սկսել է Սպանդարյան, Անգեղակոթ գյուղերի եւ Սիսիանի բնակիչների հետ հանդիպումներով: «Հայաստանի երաշխավորը Սերժ Սարգսյանն է», «Մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է» կարգախոսներով եւ աղուհացով էին մարդիկ դիմավորում նրան: Սիսիանում Ս. Սարգսյանը բնակիչների հետ զրուցելիս ասել է, որ մեկ ամիս անց յուրաքանչյուրը պետք է մտնի ընտրախցիկ՝ ընտրություն …

կարդալ ավելին

Թեկնածուն մեխանիզմ է մշակել

27.01.2008

Երեկ ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որն, ըստ թեկնածուի, հիմնականում բաղկացած է այն նույն ծրագրից, որով մասնակցել են 2007թ. ԱԺ Ազգային ժողովի եւ 2003թ. նախագահական ընտրություններին: Միայն մի քանի դրույթներ են ավելացել: Ա. Հարությունյանը հատկապես առանձնացրեց ծրագրի այն մասերը, որոնցով այն տարբերվում է մյուս թեկնածուների ծրագրերից. …

կարդալ ավելին

Մաֆիան կարող է եւ վրիպել

27.01.2008

Որքան շատ հիմարություններ եմ ես անում, այնքան ավելի հանրահայտ ու սիրված եմ դառնում: Ջոն Քենեդի Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Սակայն սա պարզապես պաշտոնական մեկնարկն էր: Բոլորն էլ հասկանում են, որ իրականում այն սկսվել էր դեռ 2007թ. սեպտեմբերին: Նմանատիպ սխեմայով էր անցնում նաեւ մեր թերթում տպագրվող «Մաֆիա» խաղը, որի մասնակիցները ՀՀ …

կարդալ ավելին

Հայաստանի ընտրությունը

27.01.2008

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է նախագահական քարոզարշավը: Ռուսաստանում այդ ընտրություններին առայժմ քիչ ուշադրություն են դարձնում: Բայց իզուր: Փետրվարի 19-ին բարեկամ, դաշնակից եւ մեզ համար բացառիկ կարեւորություն ունեցող երկրում պետության գլուխ է ընտրվելու: Ընդ որում, այդ ընտրություններն իրենց ինտրիգներով եւ գործող անձանցով շատ են հիշեցնում Ռուսաստանում կայանալիք ընտրությունները. ներկայիս իշխանության թեկնածուն` վարչապետ Սերժ Սարգսյանը, ունի հաջողության հասնելու …

կարդալ ավելին

Գների բարձրացում կլինի, եթե…

27.01.2008

ՀՀ նախագահի թեկնածու, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը երեկ «Անի» հյուրանոցում հանդիպեց փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման հիմնական մասը նախագահի թեկնածուն նվիրեց գործող իշխանությունների քննադատությանը՝ սակայն զուտ վերացական ձեւակերպումներով («իշխանություններ», «օլիգարխներ» եւ այլն): Նախ Ա. Բաղդասարյանը կանխատեսեց, որ եթե առաջիկա ընտրություններում իշխանություններին հաջողվի վերարտադրվել, ապա մեր երկրում հերթական անգամ գները կբարձրանան, ինչպես դա եղավ …

կարդալ ավելին

Շոուն սկսվել է, բիզնեսը՝ նույնպես

27.01.2008

Հասկանալի ու ընդունելի է, որ քաղաքականությունն ու քաղաքական գործիչները յուրահատուկ «ապրանք» են դառնում, եւ պետք է անել այնպես, որպեսզի հասարակության անդամները «գնեն» այն, այսինքն՝ տան իրենց ձայնը։ Յուրաքանչյուր ապրանք լավ է գնվում, երբ այն գրավիչ տեսք, գեղեցիկ փաթեթավորում ունի եւ ճանաչելի է։ Գրավիչը, գեղեցիկն ու ճանաչելին շատ հաճախ խաչվում են սպորտի կամ մշակույթի ներկայացուցիչների մեջ։ …

կարդալ ավելին

Ինչքա՞ն փող ունեն

27.01.2008

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահի երեք թեկնածուների` ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի եւ Արման Մելիքյանի նախընտրական հիմնադրամներում որեւէ մուտք կամ ծախս չի եղել: Նախընտրական հիմնադրամում առավել մեծ գումար ունի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` մոտ 20,3 մլն դրամ, որից 10 մլն դրամի մուտք է կատարել հենց թեկնածուն, իսկ մնացած մասը` ֆիզիկական …

կարդալ ավելին

Մինչեւ 10 տարվա ազատազրկում՝ ընտրախախտումների համար

27.01.2008

ՀՀ Քրեական օրենսգիրքը ընտրական գործընթացի որոշ խախտումների համար բավականին լուրջ ու խիստ պատիժներ է սահմանում` ընդհուպ մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը նշել է, որ դա բարեփոխումների արդյունք է, եւ նախկինում ՀՀ Քրեական օրենսգիրքը նման պատասխանատվություն չէր սահմանում: Խիստ պատասխանատվություն է սահմանվում ընտրակեղծիքների համար` ձայներն ակնհայտ սխալ հաշվելու, ընտրությունների արդյունքների …

կարդալ ավելին

Գլխավորը սերն է եւ փոխըմբռնումը

27.01.2008

«Ա1+»-ն իր http://elections.a1plus.am/ կայքում հաղորդաշար է պատրաստել՝ նվիրված ՀՀ նախագահի թեկնածուներին: Լրագրող Ռուզան Ամիրջանյանը «Ձեր թեման» հաղորդաշարի շրջանակներում այցելում է թեկնածուների բնակարան, զրուցում նրանց ընտանիքի անդամների` կանանց եւ երեխաների հետ: Այդպիսով, ընթերցողը ծանոթանում է թեկնածուի առօրյային, նախասիրություններին: Առաջինը նկարահանող խումբն այցելել էր ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի տուն: Բացի այդ, ընթերցողներն իրենց հարցերն էին ուղղել …

կարդալ ավելին

Կոչ է արել՝ «ոչ» ասել

27.01.2008

ԵԽ ԽՎ-ում լորդ Ռասել Ջոնսթոնի կողմից «Զարգացումները Կոսովոյի հետագա կարգավիճակի շուրջ» զեկույցի քննարկումների ընթացքում ելույթ են ունեցել նաեւ հայկական պատվիրակության անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ավետ Ադոնցը: Ր. Հովհաննիսյանն անհամաձայնություն է հայտնել Ռ. Ջոնսթոնի արտահայտած այն մտքի առնչությամբ, ըստ որի` Կոսովոն չի կարող նախադեպ լինել այլ հակամարտությունների կարգավորման համար: Նա նշել է, որ «հատվածապաշտական քաղաքականությունը եւ …

կարդալ ավելին

Ո՞ւմ «բոստանն» են քար գցում

23.01.2008

«Ռեգնումի»` «Հարավային Կովկասը Ռուսաստանից «ողջամտություն» է ակնկալում» հոդվածի հեղինակ Տիգրան Արսենիշվիլին` անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ գրում է. «Ներկայիս ներքաղաքական իրավիճակը Հայաստանում արմատապես տարբերվում է նրանից, որը գոյություն ուներ 2003թ. նախագահական ընտրությունների նախաշեմին: Հետեւելով իր կուրատորների խորհուրդներին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց կրկին դնել իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար եւ վերջերս Երեւանում կայացած մամուլի ասուլիսի …

կարդալ ավելին

Ո՞վ է հակված փոխզիջումների

23.01.2008

«Էխոյին» տված բացառիկ հարցազրույցում իրավապաշտպան Միքայել Դանիելյանը` պատասխանելով հարցին, թե առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներից կարելի՞ է արդյոք որեւէ արտասովոր բան ակնկալել, եւ ի՞նչ շանսեր ունի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, պատասխանել է. «Կարծում եմ՝ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենա: Ներկայիս իշխանությունները մտադիր չեն նահանջելու: Միաժամանակ ես այն կարծիքին չեմ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց այնպես, …

կարդալ ավելին

Զուբկովը կգա Հայաստան

23.01.2008

Փետրվարի 5-6-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովն ասել է, որ ՌԴ վարչապետի այցը պատասխան այց է` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրավերով: Պատվիրակության կազմը հստակեցվում է: Նախատեսվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին, համատեղ ծրագրերին առնչվող հարցեր:

կարդալ ավելին