Գրիզլովը գալիս է

27/01/2008

Հունվարի 28-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը: Հունվարի 28-ին նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Հունվարի 29-ին ՌԴ Պետական դումայի նախագահը հանդիպելու է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Որպես «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ, Բ. Գրիզլովն այցի շրջանակներում միջկուսակցական համագործակցության համաձայնագրեր է կնքելու Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ: