քաղաքականություն

Փոփոխությունների պահանջ

27.01.2008

«Հայաստանին առայժմ չի սպառնում գունավոր հեղափոխությունը»,- «Վաեննի դիպլոմատ» թերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով, թե ՀՀ-ում նման հեղափոխություն իրականացնելու գլխավոր դերակատար հավակնում է դառնալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով, ըստ նրա` շատ առումներով խոցելի է: «Նրան չի հաջողվի մարդկանց գրավել լավ կյանքի հեռանկարով: Եվ ոչ այն պատճառով, …

կարդալ ավելին

Կոնկրետ քայլերով…

27.01.2008

Մինչ նախագահի թեկնածուները հայտարարում են կոռուպցիայի դեմ «անհաշտ պայքար մղելու» անհրաժեշտության մասին, երեկ ՀՀ կառավարությունը կոնկրետ որոշում է ընդունել… կոռուպցիայի դեմ պայքարի դեմ պայքարելու վերաբերյալ: Մասնավորապես, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, այսուհետ անշարժ գույքի սեփականատիրոջ մասին Կադաստրի պետական կոմիտեն կարող է տեղեկատվություն տրամադրել միայն տվյալ գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնության կամ …

կարդալ ավելին

Պատրաստ է դատվել

27.01.2008

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս հայտարարել էր, թե ընտրվելու դեպքում պարզելու է, թե ինչպես է 1998թ. Ռոբերտ Քոչարյանը ստացել ՀՀ-ում 10 տարվա մշտական բնակության եւ 10 տարվա քաղաքացիության տեղեկանք: ՀՀ Ոստիկանության Վիզաների եւ անձնագրային վարչության պետ Ալվինա Զաքարյանից, ում գլխավորած բաժինն է 1998թ. Ռ.Քոչարյանին տրամադրել այդ տեղեկանքը, երեկ լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք նա …

կարդալ ավելին

Պատասխանատուն իշխանություններն են

27.01.2008

«Ազգային Միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր գոհունակությունը հայտնեց լրատվամիջոցներին, հատկապես հեռուստաընկերություններին՝ այն բանի համար, որ խտրական վերաբերմունք չեն դրսեւորում իրենց թեկնածու Արտաշես Գեղամյանի նկատմամբ: Իսկ այս ընթացքում լրագրողների հետ ցանկացած հանդիպում նա համարում է իրենց թեկնածուի օգտին քարոզչություն: «Իհարկե, կան որոշ լրատվամիջոցներ, հատկապես թերթեր, որոնք իրենց վերաբերմունքն ունեն …

կարդալ ավելին

Եվս մեկը

27.01.2008

«Ազգային Միաբանություն» կուսակցության անդամները շարունակում են լքել Գեղամյանին ու միանալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երեկ էլ «Ազգային Միաբանություն» կուսակցությունից իր հեռանալու մասին հայտարարել է այդ կուսակցության նախագահության անդամ, ԱՄ Նաիրիի տարածքային կազմակերպության ղեկավար Մարիետա Պետրոսյանը: Վերջինս իր այդ քայլը պատճառաբանել է այսպես. «Խորապես հավատալով Ա. Գեղամյանի` «Ես ուզում եմ, որ իմ երկիրը քանդող ղարաբաղյան …

կարդալ ավելին

Օրենքից անդին

27.01.2008

«Օրենքը Հայաստանում բոլորի համար հավասար չէ: Օրենքները մի կողմում են, ռեալ կյանքը` այլ»,- երեկ Տավուշի մարզում հայտարարել է ՀՀ նախագահի դաշնակցական թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա` մենաշնորհը քայքայում է մեր տնտեսությունը, ու դա հատկապես արտահայտվում է գյուղերում. «Երեւանը փուչիկի պես ուռում է մարզերի հաշվին»:

կարդալ ավելին

«Այս ընտրությունների բանաձեւը հայտնի չէ»

27.01.2008

«1998թ. երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական դեռ չէր տվել, բայց հայտնի էր, որ պետք է տա, մենք խոսում էինք Ղարաբաղի այն ժամանակվա իշխանությունների՝ Լեոնարդի, Սամվել Բաբայանի, Օլեգ Եսայանի հետ: Բոլորը կտրականապես դեմ էին, որ ղարաբաղցին լինի Հայաստանի նախագահ: Նրանք ասում էին՝ միեւնույն է, ինչ էլ ուզում է նա անի, ժողովրդի դժգոհությունն ուղղվելու է այդ անձի դեմ, …

կարդալ ավելին

«Առաջ, Նոր Նորք»

27.01.2008

ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Երեւանում առաջինը հանդիպեց Նոր Նորքի բնակիչների հետ: Մինչեւ Սերժ Սարգսյանի ժամանումը Նոր Նորքի եկեղեցու մերձակայքում բացօթյա համերգ էր, որին մասնակցում էր Ս.Սարգսյանին սատարելու մասին հայտարարած երգիչների մեծ մասը` Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Ալլա Լեւոնյանը, Աննա Խաչատրյանն ու Շուշան Պետրոսյանը, որը բոլորովին վերջերս երեխա է ունեցել: Ժողովրդի հետ …

կարդալ ավելին

Երկրորդ «միակ տղամարդը»

27.01.2008

Երեկ Երեւանի «Անի-Պլազա» հյուրանոցում ՕԵԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հանդիպում էր Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մոտ 300 մարդկանց հետ: Այդ մարդիկ գյուղական տնտեսության ներկայացուցիչներ էին, ու հանդիպման ժամանակ հիմնականում խոսվեց հենց նրանց հուզող հարցերից: Ա. Բաղդասարյանն իր ելույթում դժգոհեց մեր երկրի գյուղատնտեսության վիճակից, բողոքեց, թե երկրում ընդամենը 1500 տրակտոր կա, կոմբայնների թիվն էլ …

կարդալ ավելին

1998-ին ճանաչել է օրինականությունը

27.01.2008

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի մարզեր կատարած այցերի ժամանակ հայտարարել էր, թե ՀՀ 2003թ. նախագահական ընտրություններում հաղթել է Ստեփան Դեմիրճյանը, իսկ 1998-ին` Կարեն Դեմիրճյանը: Շիրակ եւ Արագածոտն մարզերում էլ օրերս հայտարարել էր, թե «Ռոբերտ Քոչարյանը ո՛չ 1998-ին, ո՛չ 2003-ին զուտ Սահմանադրությամբ իրավունք չուներ դառնալու ՀՀ նախագահ», ապա, թե` «1998-ին ընտրելով Կարեն Դեմիրճյանին, 2003-ին՝ Ստեփան …

կարդալ ավելին

Պատճառը Գեւորգ Պողոսյա՞նն էր

27.01.2008

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը` «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե ՀՀ նախագահական ընտրություններին «Exit pall» չանցկացնելու պատճառներն օբյեկտիվ են: «Որքանով ինձ հայտնի է, խոսքն այն մասին է, որ առաջադրվել եւ քննարկվել է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ «Exit pall»-ի անցկացման հարցը, որը, վերջիվերջո, պատշաճ աջակցություն չի ստացել մի շարք օբյեկտիվ պատճառներով»,- ասել …

կարդալ ավելին

Ով` ով է

27.01.2008

Շարունակում ենք ներկայացնել առաջադրված նախագահի թեկնածուների հոգեբանական վերլուծությունը: Վահան Հովհաննիսյանի հոգեբանական նկարագրի վրա մեծ ազդեցություն է թողել սովետական ինտելիգենտի կերպարը։ Նա պատկանում է «գաղափարակիր» հոգեբանական կերպին, ունի բարձր, տեղ-տեղ՝ խիստ չափազանցված ինքնագնահատական եւ քաղաքական Ես-ի բարդ կոնստրուկցիա։ Հեշտությամբ յուրացնում է նոր ցանկացած ինֆորմացիա, սակայն դրանց արձագանքելու առումով ունի լուրջ խոչընդոտներ։ Կարելի է ասել, որ սեփական …

կարդալ ավելին

Ո՜վ, Սուրբ անմեղություն

27.01.2008

Հավատալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի այն հավաստիացումներին, թե ընտրակեղծիքներ կատարելում առավելապես աչքի ընկած քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության, բարդ է: Կամ, ավելի ստույգ, նաիվ: Նախ` մեր հայրենիքում ընտրակեղծիքներ կատարելու մեջ ներգրավված են ոչ միայն ուժերի ծաղկման շրջանում գտնվող գրեթե բոլոր կանայք եւ տղամարդիկ: Հետո` սկսած ամենաբարձր չինովնիկից` մինչեւ ամենավերջին աուլի հայորդիները, առանց իրենց խնայելու, …

կարդալ ավելին

Մեկ քայլ առաջ

27.01.2008

«APA» գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան անդրադառնալով տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքներին՝ հայտարարել է, թե իրենց հաջողվել է «մեկ քայլ առաջ կատարել»: «Մենք հաջողություն ենք որակում այն փաստը, որ երկու երկրների նախագահներն էլ հայտարարեցին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ «Մադրիդյան պլանի» վրա աշխատելու մտադրության մասին: Մինչեւ այս ուղեւորությունը մենք մտավախություն ունեինք, …

կարդալ ավելին

Կարող է դիմագրավել

27.01.2008

«Հայաստանը եւ Ղարաբաղը կարող են դիմագրավել Ադրբեջանի ռազմական գործողություններին»,- այսպիսի կարծիք է հայտնվել «Վոյեննոպրոմիշլեննի կուրիեր» պարբերականի հրապարակումներից մեկում: «Երեւանն այս տարի ռազմական կարիքների համար ծախսելու է 0,4 միլիարդ դոլար: Ընդ որում` այստեղ հաշվի չեն առնված այն միջոցները, որոնք ռազմական կարիքների համար ծախսում է ԼՂՀ կառավարությունը: Նույնիսկ մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանը եւ Ղարաբաղը, …

կարդալ ավելին

«Գեղամյանի ծրագիրը ոնց որ սիրո վեպ լինի»,- ասում է Տիգրան Կարապետյանը

27.01.2008

«Եթե վերցնում ես կաշառք, դառնում ես պատանդ», «Այսպես ապրել չի կարելի», «Ազատ քաղաքացին է կերտում իր ապագան»… Այս երեք կարգախոսներն է իր ծրագրի դրույթներում ներառել ՀՀ նախագահի թեկնածու, «ԺԿ» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ թեկնածուն նշեց, որ իրենը ծրագիր չէ, այլ դրույթներ են, քանի որ նրա ընդհանուր ծրագիրն Աստվածաշունչն է, որով, …

կարդալ ավելին

Բա «Վալեմն» իմն ա՞

27.01.2008

ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ Սառնաղբյուր գյուղում հայտարարել է, որ եթե ինքն ընտրվի նախագահ, չեն լինի մարդիկ, ովքեր ժողովրդին կաշառելով, վախեցնելով, ստիպելով քվեներ կբերեն իրեն, իսկ հետո դրա դիմաց արտոնություններ կպահանջեն: «Նախագահի եւ ժողովրդի միջեւ միջնորդները պետք է վերանան»,- խոստացել է նա` հավելելով, թե ընտրվելու դեպքում կհավաքի բոլոր թաղապետերին, քաղաքապետերին, մարզպետերին եւ նրանց կպարտադրի …

կարդալ ավելին

Գնացել է Լոռի

27.01.2008

ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը երեկ այցելել է Լոռու մարզ: Գեղամյանին դիմավորել են Ալավերդի քաղաքում՝ աղուհացով: ԱՄ փոխնախագահ Կորյուն Առաքելյանը ընտրողներին ներկայացրել է Ա. Գեղամյանի անցած ուղին: Արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանն էլ վստահեցրել է, թե չի ամաչում, որ կանգնած է Գեղամյանի կողքին, քանի որ տեսնում է, որ նա կարող է երկիրը դուրս բերել «այս ճգնաժամային իրավիճակից»: …

կարդալ ավելին

Առաջինը` հունվարի 30-ին

27.01.2008

Հայաստանի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունն առաջին միջանկյալ զեկույցը կհրապարակի հունվարի 30-ին: Այդ մասին երեկ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է առաքելության ղեկավար, դեսպան Գերտ-Հենրիխ Արենսը:

կարդալ ավելին

Չեն խառնվելու

27.01.2008

ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Գարկունը` ՀՀ Ոստիկանության, ԿԸՀ նախագահի ու ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումների ժամանակ երեկ հայտարարել է, թե ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքն իրականացվելու է քաղաքական չեզոքության, անաչառության եւ երկրի ներքին գործերին չխառնվելու սկզբունքների հիման վրա: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նախատեսում է առաջիկա օրերին հանդիպումներ ունենալ ՀՀ նախագահի մի քանի թեկնածուների նախընտրական շտաբների …

կարդալ ավելին