ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Գարկունը` ՀՀ Ոստիկանության, ԿԸՀ նախագահի ու ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումների ժամանակ երեկ հայտարարել է, թե ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքն իրականացվելու է քաղաքական չեզոքության, անաչառության եւ երկրի ներքին գործերին չխառնվելու սկզբունքների հիման վրա: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նախատեսում է առաջիկա օրերին հանդիպումներ ունենալ ՀՀ նախագահի մի քանի թեկնածուների նախընտրական շտաբների պետերի եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարի հետ: