ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը երեկ այցելել է Լոռու մարզ: Գեղամյանին դիմավորել են Ալավերդի քաղաքում՝ աղուհացով: ԱՄ փոխնախագահ Կորյուն Առաքելյանը ընտրողներին ներկայացրել է Ա. Գեղամյանի անցած ուղին: Արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանն էլ վստահեցրել է, թե չի ամաչում, որ կանգնած է Գեղամյանի կողքին, քանի որ տեսնում է, որ նա կարող է երկիրը դուրս բերել «այս ճգնաժամային իրավիճակից»: Ա. Գեղամյանը երեկ բացատրել է, թե ինչու որոշ թեկնածուներ հանդես չեն գալիս ծրագրերով: «Նրանք ավելի շատ վարժված են միմյանց վրա ցեխ շպրտելու ու բանսարկությունների ոլորտում, քան ինչ-որ հիմնավոր ծրագիր ներկայացնելու»: