Փոփոխությունների պահանջ

27/01/2008

«Հայաստանին առայժմ չի սպառնում գունավոր հեղափոխությունը»,- «Վաեննի դիպլոմատ» թերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով, թե ՀՀ-ում նման հեղափոխություն իրականացնելու գլխավոր դերակատար հավակնում է դառնալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով, ըստ նրա` շատ առումներով խոցելի է: «Նրան չի հաջողվի մարդկանց գրավել լավ կյանքի հեռանկարով: Եվ ոչ այն պատճառով, որ ՀՀ բնակչությունը գոհ է առկա սոցիալական վիճակից, կամ էլ այն պատճառով, որ երկրում արդարություն եւ ժողովրդավարություն կա: Ամենեւի՛ն: ՀՀ ժողովուրդը տենչում է արմատական փոփոխություններ իր երկրի եւ անձնական կյանքում, բայց ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ: Այդ անունը ժողովրդի մոտ արդարացիորեն ասոցիացվում է ցնցումների, քաղաքական անկայունության, սոցիալական եւ տնտեսական դաժան ճգնաժամի, մասսայական արտագաղթի եւ այլնի հետ»,- նշել է Վ. Հովհաննիսյանը: