Առաջինը` հունվարի 30-ին

27/01/2008

Հայաստանի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունն առաջին միջանկյալ զեկույցը կհրապարակի հունվարի 30-ին: Այդ մասին երեկ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է առաքելության ղեկավար, դեսպան Գերտ-Հենրիխ Արենսը: