ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը` «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե ՀՀ նախագահական ընտրություններին «Exit pall» չանցկացնելու պատճառներն օբյեկտիվ են: «Որքանով ինձ հայտնի է, խոսքն այն մասին է, որ առաջադրվել եւ քննարկվել է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ «Exit pall»-ի անցկացման հարցը, որը, վերջիվերջո, պատշաճ աջակցություն չի ստացել մի շարք օբյեկտիվ պատճառներով»,- ասել է նա` հավելելով, թե նման որոշում կայացնելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ ձեռք չի բերվել հստակ պատկերացում, թե ով պետք է անցկացնի «Exit pal»l-ը, ինչն, ըստ նրա, շատ կարեւոր հարց է: Հիշեցնենք, որ մինչ այն պահը, երբ հայտնի դարձավ, որ «Exit pall» չի լինելու, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը հայտարարել էր, թե ըստ նախնական պայմանավորվածության, այն պետք է իրականացներ իր ընկերությունը: