քաղաքականություն

Շտաբը կգործի վրանի մեջ

04.02.2008

Օրերս դադարեցվել էր ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Կապանի շտաբի գործունեությունը: Ոստիկանները շտաբի աշխատակիցներին վտարել էին զբաղեցրած տարածքից: Ըստ Սյունիքի նախկին մարզպետ, Լ. Տեր-Պետրոսյանի Կապանի շտաբի պետ Ռոման Նավասարդյանի` իրենք բանավոր համաձայնությամբ էին այդ տարածքը զբաղեցրել` դեկտեմբերի վերջին նախապես վճարելով 2 ամսվա վարձավճարը: Սակայն օրերս Ոստիկանության աշխատակիցները տարածքի սեփականատերերի հետ այցելել էին շտաբ` պնդելով, որ …

կարդալ ավելին

Ըստ «Գելլափի»՝ բացարձակ առաջատարն է

04.02.2008

Եթե ՀՀ նախագահական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի` միջազգային ճանաչում ունեցող «Գելլափ» ընկերության հարցմանը մասնակցած քաղաքացիների 43 տոկոսը կքվեարկեր ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: Նախորդ` դեկտեմբերին անցկացված հարցումների համեմատ` նրա վարկանիշն աճել է 8 տոկոսով: 2-րդ տեղում Արթուր Բաղդասարյանն է` 11 տոկոսով: Նրա վարկանիշը դեկտեմբերի համեմատ նվազել է 2 տոկոսով: 3-րդ տեղում Արտաշես Գեղամյանն …

կարդալ ավելին

ՕԵԿ-ը դիմել է ոստիկանություն

04.02.2008

Հայրենի ընդդիմությունը, կամ, ավելի ճիշտ, իրենց այս իշխանություններին ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերը, կարող է եւ, մինչեւ փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունը, միավորվեն: Երեկ հրավիրած ասուլիսում նման տեսակետ է հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն մինչեւ նախագահի …

կարդալ ավելին

Երկու կարծիք

04.02.2008

«Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոն» եւ «Ակոս» հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Վահան Դիլանյանը եւ Սարգիս Հացպանյանը երեկ «Ուրբաթ» ակումբում քննարկում էին առաջիկա նախագահական ընտրություններին քաղաքացիական կողմնորոշվածության եւ գիտակցված ընտրության խնդիրը: Ընդ որում, բանախոսներն այդ թեման քննարկում էին՝ համեմատելով նախագահի միայն երկու թեկնածուների՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը: Վ. Դիլանյանը պարզել է, որ եթե անցած տարի կատարված …

կարդալ ավելին

Թաքնվել էր, որ չնվաստացնեն

04.02.2008

«Հայաստանում 1995 թվականից դրված է մի բանաձեւ` իշխանությունը վերարտադրվում է, եւ իշխանության վերարտադրման դեմ կանգնել կարելի է միայն այն դեպքում, եթե քո հետեւից հսկայական զանգված է, ինչպես, ասենք, 1996 թվականին»,- «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, «այս ընտրությունների մեջ կա բավական մեծ անորոշություն` չկա …

կարդալ ավելին

Կարապետիչի հորդորները

04.02.2008

«Մի ընտրեք անցյալը, ընտրեք ապագան` Տիգրան Կարապետյանին,- Արտաշատում հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը,- Թե չէ այնքան եք ամաչում, որ վախից գնում եք, իշխանություններին եք բոլոր ձայները տալիս… Դուք պետք է ընտրեք ժողովրդական թեկնածուին: Իսկ ո՞վ է ժողովրդական թեկնածուն` Տիգրան Կարապետյանը»:

կարդալ ավելին

Խոստումներ մի տվեք

04.02.2008

«Մարզերում շատ մեծ մտահոգություն ունեն գյուղացիները, որ գյուղապետերը ստիպելու են բաց քվեարկություն անել: Դա մենք չենք հանդուրժի, թույլ չենք տա, բայց մեր համաքաղաքացիներին էլ ասեմ` մի վախեցեք, սուտ են ասում, թե տեսախցիկներ են ձեզ նայելու, որ հնարավորություն կա վերահսկել, թե ինչպես եք դուք տալիս ձեր ձայնը: Այդ ամեն ինչը սուտ է, բայց դուք պետք է …

կարդալ ավելին

Առաջարկելու է

04.02.2008

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկա օրերին իր գլխավորած հանձնաժողովին առաջարկել` կազմակերպել ընդդիմության իրավունքների եւ պարտականությունների հարցով ԱԺ լսումներ: Ըստ Դ. Հարությունյանի` լսումները թույլ կտան լրացուցիչ երաշխիքներ ապահովել ԱԺ ընդդիմության ակտիվ գործունեության համար: «Մենք ունենք նաեւ այլ երաշխիքներ, որոնք մի շարք երկրների խորհրդարաններում առկա չեն: …

կարդալ ավելին

Նոր համաձայնագիր

04.02.2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել են ՌԴ Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովին: Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր` ընդգծելով, որ դրանում զգալի է երկու երկրների առանձին վարչական միավորների միջեւ ուղղակի կապերի ակտիվացման դերը: Երեկ Բ. Գրոմովը եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը համաձայնագիր են ստորագրել` ի …

կարդալ ավելին

Դրոշները գողացել են

04.02.2008

Հունվարի 29-ին Ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի` Դիլիջանի նախընտրական շտաբի պետ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ հայտնել, որ հունվարի լույս 29-ի գիշերն անհայտ անձինք մուտք են գործել Դիլիջանի Մյասնիկյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող Վ. Հովհաննիսյանի նախընտրական շտաբի 2-րդ հարկի բաց պատշգամբ եւ այնտեղից գողացել ՀՀ եռագույն եւ ՀՅԴ դրոշները` պատճառելով 4000 …

կարդալ ավելին

Ինքնամխիթարանք

04.02.2008

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կայքէջում տեղադրված լրատվության համաձայն` տարեցտարի ինտերնետում ավելանում են Լեռնային Ղարաբաղի թեմային առնչվող հակահայ բովանդակությամբ կայքէջեր, որոնք պատրաստվում են Ադրբեջանում, ինչպես նաեւ՝ արտասահմանյան պետություններում բնակվող ադրբեջանական համայնքների կողմից: Աղբյուրի տեղեկացմամբ, հակահայ ցանցային քարոզչությունն ադրբեջանցիներն իրականացնում են նաեւ հայերեն լեզվով նոր տեղեկատվական կայքերի գործարկմամբ: «Ցեղասպանության մերժողականության, ԱՍԱԼԱի գործողությունների, ՀՀ պատմության խեղաթյուրման եւ հակահայ ուղղվածության …

կարդալ ավելին

Ձեռքով բարեւե՞լ, թե՞ ցեխ շպրտել

04.02.2008

Ընտրություններից առաջ թեկնածուները սովորաբար կիրառում են քաղաքական տեխնոլոգիաներ, որոնց հիմնական նպատակն, ըստ երիտասարդ քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանի, ամբողջ աշխարհում այն է, որպեսզի ընտրությունների ընթացքում բռնությունն ու կեղծիքը հնարավորինս դուրս մղվեն: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ն. Մալյանը նշեց, որ տեխնոլոգիաների ելակետը սոցիոլոգիական հարցումներն են, որոնք, սակայն, Հայաստանի նման երկրում չեն աշխատում. «Ցանկացած մարդ կարող է իր …

կարդալ ավելին

Թետչերի թրքամոլ օգնականը

04.02.2008

Սրանից մի քանի օր առաջ ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հրապարակել էր ոմն Նորման Սթոունի խոսքերը, թե ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Իսկ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի եւ Բարաք Օբամայի խոստումները, որ ընտրվելու դեպքում կճանաչեն Ցեղասպանությունը, այս անձնավորությունը համարել էր քաղաքական անփորձություն։ Այս ամենին չէինք անդրադառնա, եթե նույն մարդը …

կարդալ ավելին

Սպառնո՞ւմ են, թե՞ կատու են ճղում

30.01.2008

Մարզերից մեկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հայտարարել էր, թե իրենք նույնպես կարող են Ա. Գեղամյանի մասին այնպիսի բաներ ասել, որ նա ամոթից շաբաթներով տանից դուրս չգա։ «Սակայն քանի որ նա տղաներ, կին ունի, մենք այդ բանը չենք անի»,- ասել էր Ա. Սարգսյանը: Այս հայտարարությունը Ա. Գեղամյանն ընդունել է որպես …

կարդալ ավելին

Գործ է հարուցվել

30.01.2008

«Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակի գույքի ոչնչացման փաստի առթիվ Լոռու մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել): ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը տեղեկացրել է, որ դեպքի առթիվ նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել …

կարդալ ավելին

Խոստանում է պատմել

30.01.2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե իր «ամենամեծ սխալը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան հրավիրելն է», ասել է. «Նա ինձ ոչ միայն հրավիրել է, այլեւ խնդրել է Հայաստան գալ: Եվ երեւի կգա ժամանակը, եւ ավելի մանրամասն կպատմեմ` ինչպես է դա կատարվել: Իր անձնական ճակատագրի համար նա, …

կարդալ ավելին

Հարուցել են, չեն հարուցել

30.01.2008

Հունվարի լույս 27-ի գիշերն անհայտ անձինք հարձակվել են ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորում տեղակայված նախընտրական շտաբների վրա, եւ պատառոտել փակցված ցուցապաստառները եւ նկարները: Այս դեպքերի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները: Ստացված հաղորդումների հիման վրա Ոստիկանության Վանաձորի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Դեռեւս քր.գործ հարուցված չէ: Սակայն քրեական գործ է հարուցվել մեկ այլ առիթով: ՀՀ Ոստիկանության …

կարդալ ավելին

Այց Եռաբլուր

30.01.2008

Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է Եռաբլուր պանթեոն, ծաղկեպսակ դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ զոհվածների հուշահամալիրին: Վերադարձի ճանապարհին նա հանդիպել է Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին: Նրանք միմյանց շնորհավորել են Բանակի օրվա կապակցությամբ: Եռաբլուր այցից հետո Լ. Տեր-Պետրոսյանին ուղեկցող շարասյունը ավտոերթ է կազմակերպել Երեւանի փողոցներում. ավտոմեքենաների պատուհաններից եռագույն դրոշները պարզած շարասյունը ազդանշաններով երթեւեկել է քաղաքի բանուկ …

կարդալ ավելին

Կոորդինացնելու են

30.01.2008

Վերջերս ընդդիմության որոշ ներկայացուցիչներ տարածում էին, թե գեներալ Մանվել Գրիգորյանը պաշտպանելու է Լ. Տեր-Պետրոսյանին: Օրերս, սակայն, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ փոխնախարար, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը սատարելու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Մ. Գրիգորյանի որդին` Էջմիածնի փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ եղբորորդին` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն են կոորդինացնելու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների …

կարդալ ավելին

Կիսվող եւ չկիսվող ձայներ

30.01.2008

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, իհարկե, թեկնածուների վարկանիշային վերադասավորումներ կլինեն: Սակայն քարոզարշավի համար նախատեսված միամսյակը շատ քիչ ժամանակ է` ընտրազանգվածի` այս կամ այն թեկնածուի նկատմամբ կողմնորոշման մեջ արմատական փոփոխություններ կատարելու համար: Առավել եւս, որ քարոզչական արդյունավետ քայլեր եւ հակաքայլեր կան բոլոր թեկնածուների զինանոցներում: Բոլոր թեկնածուներն էլ միմյանց հիշեցնելու բաներ ունեն, դե, իսկ թեկնածուի ոտքերի տակ …

կարդալ ավելին