«Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակի գույքի ոչնչացման փաստի առթիվ Լոռու մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել): ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը տեղեկացրել է, որ դեպքի առթիվ նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական բաժին: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին անհայտ անձը դիտավորությամբ կոտրել էր Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի 1-ին հարկում տեղակայված ՕԵԿ գրասենյակի պատուհանի ապակիները եւ վնասել նշված գրասենյակի ցուցանակը` դրանով իսկ գրասենյակին պատճառելով զգալի վնաս: