Դրոշները գողացել են

04/02/2008

Հունվարի 29-ին Ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի` Դիլիջանի նախընտրական շտաբի պետ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ հայտնել, որ հունվարի լույս 29-ի գիշերն անհայտ անձինք մուտք են գործել Դիլիջանի Մյասնիկյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող Վ. Հովհաննիսյանի նախընտրական շտաբի 2-րդ հարկի բաց պատշգամբ եւ այնտեղից գողացել ՀՀ եռագույն եւ ՀՅԴ դրոշները` պատճառելով 4000 դրամի նյութական վնաս: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: