Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է Եռաբլուր պանթեոն, ծաղկեպսակ դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ զոհվածների հուշահամալիրին: Վերադարձի ճանապարհին նա հանդիպել է Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին: Նրանք միմյանց շնորհավորել են Բանակի օրվա կապակցությամբ: Եռաբլուր այցից հետո Լ. Տեր-Պետրոսյանին ուղեկցող շարասյունը ավտոերթ է կազմակերպել Երեւանի փողոցներում. ավտոմեքենաների պատուհաններից եռագույն դրոշները պարզած շարասյունը ազդանշաններով երթեւեկել է քաղաքի բանուկ փողոցներում: