Խոստումներ մի տվեք

04/02/2008

«Մարզերում շատ մեծ մտահոգություն ունեն գյուղացիները, որ գյուղապետերը ստիպելու են բաց քվեարկություն անել: Դա մենք չենք հանդուրժի, թույլ չենք տա, բայց մեր համաքաղաքացիներին էլ ասեմ` մի վախեցեք, սուտ են ասում, թե տեսախցիկներ են ձեզ նայելու, որ հնարավորություն կա վերահսկել, թե ինչպես եք դուք տալիս ձեր ձայնը: Այդ ամեն ինչը սուտ է, բայց դուք պետք է այնքան պինդ գտնվեք, որ ձեր գաղտնի քվեարկելու իրավունքն իրականացնեք ինքներդ: Քաղաքացին ինքը պետք է պատրաստ լինի եւ, չգիտեմ, քվեախցիկի մոտ կանգնած մի չինովնիկի խոստումներ չտա, որ ցույց կտա, թե ինչպես է քվեարկել: Մի՛ տվեք այդ խոստումը, ոչ ոք ձեզ վերահսկել չի կարող»,- երեկվա ասուլիսում ընտրողներին հորդորեց ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը: