Գերակատարել են

23/12/2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի հետ: Վերջինս ներկայացրել է մաքսային հավաքագրումների 2007թ. արդյունքները, համաձայն որոնց` նախատեսված 188,1 մլրդ դրամի փոխարեն դեկտեմբերի դրությամբ հավաքագրվել է 203 մլրդ դրամ, եւ կանխատեսվում է, որ տարին կավարտվի մոտ 209 մլրդ դրամ ցուցանիշով: Անդրադարձ է կատարվել նաեւ 2008թ. անելիքներին, մասնավորապես` ստվերի առումով ռիսկային համարվող ոլորտների վրա մեծ ուշադրություն կենտրոնացնելու խնդրին: