«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ` ՌԴ ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են 2007թ. սեպտեմբերին Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցում ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ կատարած մահափորձի կասկածյալին: Այժմ որոնվում են մահափորձի մյուս մասնակիցները: Գործակալության հավաստմամբ` ելնելով քննության շահերից, ձերբակալվածի անձի եւ գործողության այլ մանրամասների մասին ՆԳՆ-ն չի հաղորդել: