Անլրջություններին չի պատասխանում

14/12/2007

Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր նաեւ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին եւ թվարկել սեփականության մի մեծ շարք, որը, ըստ Տեր-Պետրոսյանի, պատկանում է փոխվարչապետին։ Երեկ, մեր հարցին ի պատասխան, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի պնդումներին, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Եթե ես որոշեմ անդրադառնալ յուրաքանչյուր անլուրջ հայտարարության, ապա աշխատելու ժամանակ ուղղակի չի մնա։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ Տեր-Պետրոսյանի թիմն ընտրել է դիմացինին ցածրակարգ բանավեճի մեջ ներքաշելու մարտավարությունը, ուստի մի անհեթեթ հայտարարությանը հաջորդում է մյուսը, սակայն նման որակի բանավեճի մեջ ինձ ներքաշել պարզապես չի հաջողվելու։ Ես շատ ավելի կարեւոր գործեր ունեմ, քան նման կարգի անլրջությանը պատասխանելը»։